2009
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի 2009 թվականի գործունեության հաշվետվության համառոտագիր


I. ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2009 թ. ապահովվել են 520,2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, 102,9 մլրդ դրամ սոց. վճարներ: Արտահանողներին փաստացի վերադարձվել է 18,7 մլրդ դրամ: Ձեռք բերված ցուցանիշները ապահովվել են 15% տնտեսական անկման պայմաններում, առանց հարկերի դրույքաչափերի փոփոխության, վարչարարության ուժեղացման, ստվերային շրջանառությունների հարկման հաշվին:
 
II. ՊԵԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

2009թ. ընթացքում ՊԵԿ-ի աշխատանքները կազմակերպվել են հետևյալ ուղղություներով`

1) Հարկային և մաքսային համակարգերի կարողությունների հզորացում, բարեփոխումների իրականացում
2) Գործարար միջավայրի և հարկային (մաքսային) մարմինների փոխհարաբերությունների ներդաշնակեցում
3) Հարկային բեռի հավասարաչափ և արդարացի բաշխման գերակայությամբ հարկային վարչարարության իրականացում, այդ նպատակով`

  • Վերափոխվել և նոր գործառույթներով են սկսել գործել հարկային և մաքսային մարմինները:
  • 11 տարածքային հարկային տեսչություններ կրճատվել և միացվել են ավելի խոշոր տեսչությունների հետ,  մասնագիտացված 4 հարկային տեսչություններ միավորվել են իրար,
  • Բարելավվել են աշխատանքային պայմանները, պարզեցվել և ավտոմատացվել են հարկային եւ մաքսային գործառույթների ընթացակարգերը,
  • Հաստատվել են հարկային և մաքսային հսկողության բնագավառում ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացվող ստուգումների կարգի մասին որոշումներ,
  • Իրականացվել են հարկ վճարողների սպասարկման բարելավման աշխատանքներ, ներդրվել է էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ,
  • Ներդրվել է ՀԴՄ կտրոններով վիճակահանությունը և բոնուսների տրամադրման համակարգ, աճել է գործող ՀԴՄ-ների քանակը,
  • Տարեվերջին հաշվառվել են 152735 հարկ վճարող` տարեսկզբի 136832-ի դիմաց: Այդ թվում` անհատ ձեռնարկատերեր, համապատասխանաբար` 78247 և 65655: Հաշվետու տարվա ընթացքում գրանցվել է հարկ վճարողների քանակի աճ (10.5 %) և լուծարվողների նվազում (17%): Հարկային մարմինները 2009թ. ընթացքում ընդհանուր առմամբ ընդունել և մշակել են մոտ 1,5 մլն միավոր հաշվետվություններ:
  • Մաքսային ոլորտում ավտոմատ հայտարարագրման համակարգից ստացվել և ենթարկվել է համակարգված մշակման թվով  243,7 հազ մաքսային հայտարարագրեր (ԲՄՀ), որից քաղաքացիների բեռնային մաքսային հայտարարագրերը` 170315 հատ, այդ ցուցանիշները նախորդ տարվա նկատմամբ համապատասխանաբար աճել են` 106,9 և 119,5%-ով,
  • Տեղեկատվական հոսքերի կարգավորում. Հաստատվել է ՏՏ ոլորտի զարգացման ռազմավարությունը, կազմակերպվել են «Հարկատու-3» համակարգի ներդրման աշխատանքները, ներդրվել են` «Հարկատու-3» համակարգի էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ընդունման, հաշվետվություններ չներկայացրած և հարկային մուտքեր չունեցող հարկ վճարողներին ծանուցումներ տպագրող, ստուգման հանձնարարագրերի մշակման, հաշվառման և տպագրման ավտոմատ համակարգեր, ավտոմատացվել են` ՀՀ ՖՆ Կենտրոնական գանձապետարանից ստացվող հարկային մուտքերի մուտքագրումը, հարկ վճարողների մոտ առկա գերավճարները այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը, կատարելագործվել են ՀԴՄ-երի շրջանառությունների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ հավաքագրման և հեռահար վերահսկման, հարկային և մաքսային մարմինների ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրման ավտոմատ համակարգերը: Հարկ վճարողների և հարկային ծառայողների իրազեկում և ուսուցում
  • հաստատվել է ՀՎՍ ոլորտի զարգացման ռազմավարությունը: «Թեժ գծերով» ստացվել և կատարվել են 21052 հեռախոսազանգեր, այդ թվում` 16860 հարցադիմումներ և 4192 բողոքներ ու առաջարկություններ, գործարկվել է հարկ վճարողների կողմից հաճախ տրվող հարցերի և դրանց պատասխանների էլեկտրոնային շտեմարան, մշակվել և տարածվել են ամենասյա «Հարկային և մաքսային օրենսդրության և վարչարարության համառոտագրերըե, «Մաքսատուն» և «Հարկատու» ամսագրերը, հարկային և հարակից օրենսդրության ամենամյա ժողովածուները (հայերեն, ռուսերեն) և մոտ 100 հազար ընդհանուր տպաքանակով բուկլետներ, պաստառներ և տպագիր նյութեր,
  • Պարբերաբար հրապարակվել են 300 խոշոր հարկ վճարողների 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարված ապահովադիրների, տարվա արդյունքներով` 50 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների, 3 մլն դրամ և ավել եկամտահարկ վճարած հարկային գործակալների և նմանատիպ այլ եռամսյակային և տարեկան 10 ցանկերը.
  • Սահմանվել են հարկ վճարողների հիշեցման-ծանուցուման, պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքների տրամադրման, հարկային հաշվետվությունների ընդունման կատարելագործված ընթացակարգեր.
  • Ստեղծվել են հարկ վճարողների սպասարկման 2 կենտրոններ.
  • ՀՀ ԿԱ ՊԵԿ 2009թ. ուսուցման ծրագրին համապատասխան կազմակերպված ուսումնական միջոցառումներին ուսուցանվել են ընդհանուր առմամբ հազարից ավել ունկնդիրներ:

III. ՀՍԿՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2009թ.  անց են կացվել 23296 ստուգումներ` նախորդ տարվա 15344-ի դիմաց (ավելացել է 7952-ով), սակայն բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները կրճատվել են` 2009թ. կազմելով 2226 ստուգում նախորդ տարվա 2439-ի դիմաց (նվազել են 213-ով կամ 9,1%-ով):  Կատարված բոլոր տեսակի ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները կազմել են շուրջ 27,9 մլրդ. դրամ, ինչը կազմում է հավաքագրված ընդհանուր հարկային մուտքերի 10,2 %-ը: Ստվերային տնտեսության դեմ պայքարի շրջանակներում` իրականացվել է 1898 ստուգում, որի արդյունքում խախտողների լրացուցիչ վճարման է առաջադրվել մոտ 2,82 մլրդ դրամ լրացուցիչ գումար:
 
IV. ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայության մասով 2009թ. ընթացքում ներկայացվել են   բռնագանձման և անվճարունակության 1948 հայցեր` 22906,9 մլն. դրամ հայցագնով, որը նախորդ տարվա համեմատ աճել է 654 հայցով կամ 50,5 տոկոսով, հայցագինը աճել է 9618,0 մլն. դրամով կամ 72.4 տոկոսով: Ներկայացված հայցերով կայացվել են 1430 վճիռներ` 23866,7 մլն. դրամ (որից 49` 2008թ. հայցերով) ընդհանուր հայցագնով:
Ապառքատերերի գույքի վրա դրվել են 2953 արգելադրումներ` 16046.0 մլն. դրամ գումարով (նախորդ տարվա համեմատ աճը` 98.6 տոկոս), կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 22844 որոշումներ (աճը 15.9 տոկոս): Հարուցվել են 167 քրեական գործեր:
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը 2008թ. ընթացքում լսել է ընդամենը թվով 183 բողոք, որից բավարարվել է 25 բողոք, բավարարվել է մասնակի 11 բողոք, մերժվել է` 138-ը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության մասով հարուցվել է բռնագանձման 224 հայցեր 894.8 մլն. դրամ հայցագնով, հայտարարվել է 57 հետախուզում, ներկայացվել է 2 վերաքննիչ և 20 վճռաբեկ բողոքներ, ընթացք է տրվել մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 146 նյութի` 165.7 մլն. դրամ գումարով:
 
V. ՆԵՐՔԻՆ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

2009թ. ընթացքում հարկային համակարգում կատարվել են թվով 91 ծառայողական քննություններ, որոնց արդյունքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել թվով 266 հարկային ծառայողներ, այդ թվում` 9 ծառայողների զբաղեցրած պաշտոնն իջեցվել է և 11 ծառայողներ ազատվել են աշխատանքից:
2009թ.-ին ատեստավորվել են 1906 հարկային և մաքսային ծառայողներ, որից ատեստավորումը չեն անցել 358 ծառայողներ, այդ թվում` 146 ծառայողներ նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իսկ 212 ազատվել են աշխատանքից:
2009թ. հարկային և մաքսային  մարմիններում ծառայության ընդունման նպատակով կազմակերպվել է 13 մրցույթ, որին մասնակցել են 1619 քաղաքացի: Մրցույթների արդյունքներով աշխատանքի են ընդունվել 320 քաղաքացի:
 
VI. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԴԱՇՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ
 
2009 թվականի ընթացքում ՊԵԿ կողմից նախաձեռնվել են 22 օրենքների, ՀՀ կառավարության 56 և ՀՀ վարչապետի 3 որոշումների, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 61 հրամանների նախագծեր և թվով 10 պաշտոնական պարզաբանումներ:
 
VII. ՊԵԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հիմնանորոգման և ընթացիկ նորոգման են ենթարկվել 22 մաքսատներ, մաքսակետեր և հարկային տեսչություններ, ինչի վրա ՊԵԿ զարգացման ֆոնդից հատկացվել է 526,8 մլն դրամ: Նորոգված տարածքների ծավալը կազմել է մոտ 16 հազար քառ.մետր: Ձեռք է բերվել և տարածքային հարկային մարմիններին է հատկացվել ավելի քան 500 միավոր համակարգչային տեխնիկա:

VIII. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Շարունակվել է համագործակցությունը միջազգային և օտարերկրյա իրավասու կազմակերպությունների հետ, այդ թվում` Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հարկային վարչարարության բարեփոխումների աջակցությանե ծրագրի, ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» հաշվետվության, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից գնահատման ինդիկատորների կատարողականի բարելավման ծրագրի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Միջազգային արժութային հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համագործակցության ծրագրերի շրջանակներում: 12 երկրների իրավասու մարմինների հետ նախապատրաստվել են համապատասխան մաքսային և հարկային համաձայնագրերի նախագծեր:
 
IX. ԱՆԵԼԻՔՆԵՐ

2010թ. ՊԵԿ հիմնական անելիքների են հանդիսանում`
  • ՊԵԿ համակարգի կարողությունների հզորացումը,
  • Հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում գերավճարների նվազեցումը.
  • Գների և իրացման իրական շրջանառությունների հայտարարագրման ապահովումը, այդ թվում`
  • Փաստաթղթաշրջանառության կարգավորումը,
  • Չկատարված հարկային և պարտադիր վճարների մասով պարտավորությունների աճի սահմանափակմանը,
  • Չհիմնավորված հարկային վնասների կուտակման բացառումը,
  • Հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունավետության ապահովումը, ռիսկերի կառավարման համակարգի հետագա կատարելագործումը.
  • Սահմանների միասնական կառավարման համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը:



ՀՀ կառավարության 2009թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին հաշվետվություն /ՀՀ ԿԱ ՊԵԿ մասով/
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ 2009Թ. ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
 
I. Խոշոր բիզնեսի ճիշտ, լիարժեք, ժամանակին հարկման ապահովում

1. Պետական եկամուտների մեջ հիմնական դերակատարում ունեցող հարկ վճարողների կենտրոնացում մեկ վարչարարական վայրում
  • 01.01.09թ-ից ուժի մեջ է մտել ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նոր կառուցվածքը (ՀՀ կառավարության 04.12.08թ. N 1425-Ն որոշում), համաձայն որի.
    - հարկային տեսչությունները կրճատվել են 14-ով,
    - խոշոր հարկ վճարողների, ակցիզային հարկ վճարողների, բանկերի և վարկային կազմակերպությունների և հանքարտադրողների ոլորտային հարկային տեuչությունները միաձուլման ձևով վերակազմակերպվել են խոշոր հարկ վճարողների հարկային տեuչության:
  • Հաստատվել են խոշոր հարկ վճարողների ընտրության չափանիշները և դրանց կիրառման կանոնակարգը: Սահմանվել են հետևյալ չափանիշները և շեմերը.
    1. Իրացումից հասույթը - տարեկան կտրվածքով սկսած 500 մլն. դրամից,
    2. Հաշվեգրված հարկերը- տարեկան կտրվածքով սկսած 37.5 մլն. դրամից,
    3. Ակտիվների հաշվեկշռային արժեքը- տարեկան կտրվածքով սկսած 300 մլն. դրամից,
    4. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը- տարեկան սկսած 50 աշխատողից:
  • Հրապարակվել է 325 խոշոր հարկ վճարող կազմակերպությունների ամսական ամփոփ ցուցանիշների մոնիտորինգային աղյուսակը:
2.Նոր քաղաքականության մշակում` հարկ չվճարող կազմակերպությունների անունների բացահայտման գծով
 
  • Պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ակտերը, դրանց վերաբերյալ վարչական կարգով գանգատարկումները, և հարկային ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր նշանակելու մասին որոշումները պարբերաբար հրապարակվել են ինտերնետային կայքում:
3.Խոշոր հարկ վճարողների կողմից փաստաթղթաշրջանառության հարցերի կանոնակարգման շնորհիվ հարկային եկամուտների ապահովում, առաքումների, հասույթի գրանցման գրքերի վարման կանոների հստակեցում
  • Մշակվել և ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների`հարկային ներկայացուցիչներին վերաբերող դրույթները: Միաժամանակ, մշակվել է ներկայացուցիչների նշանակման, աշխատանքների կազմակերպման կարգը,

  • նախաձեռնված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի դրույթների փոփոխությունները, մասնավորապես`ձեռնարկատիրական գործունեության առարկաների և դրանց գների գրանցման կարգի սահմանումը:
II. Հարկ վճարողների շահերի պաշտպանություն և նրանց սպասարկման որակի բարձրացում, հարկման ինքնագնահատման սկզբունքների կիրառման ընդլայնում` զուգահեռաբար ներդնելով ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգ
 
1. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում
  • 2009թ. հոկտեմբերին գործարկվել է էլեկտրոնային հաշվետվությունների սպասարկման կենտրոնը, և ևս մեկ սպասարկման կենտրոն`Արաբկիրի հարկային տեսչությունում: Ֆինանսական ռեսուրսների առկայության պայմաններում մյուս 3-ը կգործարկվեն 2010թ.-ին:
2. Հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով հարկային մարմիններ ներկայացնելու համակարգի մշակում, փորձնական կիրառում և ներդրում
  • Ապահովված է հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու օրենսդրական հիմքը: Սահմանվել է 01.01.10թ-ից հաշետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտադիր պահանջ մի շարք կազմակերպությունների համար: Ստեղծվել է էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխման խորհուրդ, ինչպես նաև մասնագիտացված աշխատանքային խմբեր (18 խումբ),
  • Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համակարգը սկսել է գործել 01.09.09թ-ից: Այժմ էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելու համար ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի հետ պայմանագրեր են կնքել 145 հարկ վճարողներ: Ներկայումս ընդունվում են 11 հաշվետվական ձևեր, 2010թ. հունվարից դրանց կավելանան ևս 16 ձևեր:
3. Հաշվետվությունների մշակման ավտոմատացված համակարգի ներդրում, ներառյալ նաև հիշեցում-ծանուցումների ուղարկման ավտոմատ իրականացումը
  • Հաշվետվությունների մշակման ավտոմատացված, հիշեցում-ծանուցագրերի ավտոմատ կազմման և տպագրման համակարգերը գործում են 01.04.09թ-ից: Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողների մասով դրա իրականացումը նախատեսվում է 2010թ. օգոստոսից:
4. Հարկ վճարողներին հարկային օրենքների կիրառման մասին պարզաբանումների տրամադրման մեխանիզմի էական բարելավում
  • Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել հարկային և մաքսային օրենքների կիրառման մասին մեկնաբանությունների տրամադրման հայեցակարգը: Միաժամանակ, մշակվել և ՀՀ ԱԺ կողմից 1-ին ընթերցմամբ ընդունվել են հայեցակարգից բխող «Հարկերի մասին», «Հարկային ծառայության մասին» օրենքներում լրացումները:
5. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի ներդրում
  • Մշակվել և ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) հայեցակարգը: Միաժամանակ, մշակվել և հաստատվել է ՌՉՍՀ-ի կիրառման  կարգը:

III.  Ռիսկերի կառավարման վրա հիմնված մաքսային հսկողության (ներառյալ հետբացթողումային հսկողության) համակարգերի զարգացում և կատարելագործում

  • Հաստատվել է մաքսային հսկողության ռիսկերի պրոֆիլների մշակման, դրանց կիրառման, ակտիվացման և դադարեցման հրահանգը, իրականցվում են միջոցառումներ հրահանգի գործանական ներդնումն ապահովելու ուղղությամբ,
  • ԵՄ «Թվինինգե և «Թայեքս» ծրագրերի շրջանակներում կազմակերպվել են հետբացթողումային հսկողության դասընթացներ` միջազգային փորձագետների ներգրավմամբ: 2009թ. սկսվել է դասընթացների 1-ին փուլը: Միաժամանակ, հրապարակվել է «Ապրանքների և տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողության իրականացումը ՀՀ-ում» ձեռնարկը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ ԿՈՂՄԻՑ 2009Թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ


  • Մշակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, որի կատարման ընթացքի ապահովումը դրվել է ՀՀ արդարադատության նախարարության վրա: Մշակվել է երկիմաստությունների և տարընթերցությունների ցանկ՝ հարկային օրենսգրքի «Հատուկ մասի» մշակման ժամանակ հաշվի առնելու նպատակով: Որոշ տարընթերցումների վերացման նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախագծեր,
  • Մաքսային ստուգումների շրջանակների տարանջատման և հստակեցման նպատակով մշակվել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման  մասին» ՀՀ օրենքի լրացումների նախագիծը, ինչպես նաև «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի, մաքսային օրենսգրքի փոփոխությունների օրենսդրական նախագծերը:
  • Մաքսային ընթացակարգերի պարզեցման, հստակեցման նպատակով մշակվել են ՀՀ կառավարության N 1930-Ն, N 236 որոշումների փոփոխությունների նախագծեր: