2010
Հաշվետվություն ՀՀ կառավարության 2010թ-ի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին /ՀՀ ԿԱ ՊԵԿ մասով/


Հաշվետվություն ՀՀ կառավարության 2010թ-ի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին /ՀՀ ԿԱ ՊԵԿ 2010թ-ի գերակա խնդիրները/


Տեղեկանք 2010թ-ի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման արդյունքների մասին


ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ
ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ /ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԱՍՈՎ/
 
ՀՀ ԿԱ ՊԵԿ 2010թ. գերակա խնդիրները
 
I. Հարկային եկամուտների հավաքագրման վրա ճգնաժամի բացասական ազդեցության նվազեցում

2010 թվականին` հետճգնաժամային տարում, որպես գլխավոր խնդիր ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը պարբերական և ռիթմիկ ձևով ապահովել է բյուջետային եկամուտների անհրաժեշտ մակարդակը և գերակատարել է ծրագրային ցուցանիշները: 2010թ. ընթացքում ընդհանուր առմամբ ապահովվել են 591.1 մլրդ. դրամի չափով եկամուտներ, այդ թվում` հարկային մարմինների կողմից 321.1 մլրդ. դրամ, մաքսային մարմինների կողմից` 270,0 մլրդ. դրամ: 2010թ. ընթացքում պարտադիր սոցիալական վճարների մասով ապահովվել են 105,3 մլրդ. դրամի չափով եկամուտներ: Հարկ է նշել, որ 2010թ. ՊԵԿ կողմից ապահոված բյուջետային մուտքերի ցուցանիշը գերազանցում է 2009թ. ցուցանիշը շուրջ 70.0 մլրդ դրամով:
 
1. Հարկային գերավճարների վերադարձման գործընթացի արագացում` ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի ավտոմատ համակարգի ներդրմամբ` առանց լրացուցիչ ուսումնասիրությունների կամ ստուգումների` հիմնվելով ռիսկային գործոնների չափորոշիչների վրա

ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից մշակված ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (08.12.2010թ., ՀՕ-177-Ն օրենք), որով նախատեսվում է առանց ուսումնասիրության կամ ստուգման ԱԱՀ-ի և (կամ ակցիզային հարկի գումարների հաշվանցում կամ վերադարձ այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ կառավարության կողմից սահմանված չափանիշներով չեն համարվում ռիսկային: Նշված օրենքի 2-րդ հոդվածով «Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացմանը համապատասխան «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով օրենքով սահմանված կարգով որոշվող` վճարող այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա` գերավճարի մնացորդ չհանդիսացող գումարը կարող է արձանագրվել առանց ուսումնասիրության և հարկ վճարողի դիմումի համաձայն ուղղվել հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների մարմանը և (կամ) վերադարձվել, եթե հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշներին համապատասխան ռիսկային չի համարվում: 2011 թվականին ռիսկային չհամարվող հարկ վճարողներին ավելացված արժեքի և ակցիզային հարկի գումարները առանց ուսումնասիրության հաշվանցվում և (կամ) վերադարձվում են, եթե հաշվետու ամսվա արդյունքներով (կամ հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի և ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին չի գերազանցում 5 մլն դրամը, իսկ 2012 թվականին` 10 մլն դրամը»:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարած լրացմանը համապատասխան` ՀՀ կառավարության կողմից 2010թ. դեկտեմբերի 30-ին ընդունվել է «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարները առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողին ռիսկային համարելու չափորոշիչները սահմանելու մասին» որոշումը:

Մշակվել և հաստատվել է ԱԱՀ-ի հաշվարկի և ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի միասնական ձև (ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 14.06.2010թ թիվ 1429-Ն հրամանով, պետական գրանցում` 29.07.2010թ թիվ 12410272): ԱԱՀ-ի հաշվարկի և դիմումի միասնական ձևը կիրառության մեջ է 2011թ. հունվարի 1-ից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ հրամանով ստեղծվել է ԱԱՀ-ի գերավճարների վերադարձի և հարկային գերավճարների հաշվանցման ծրագրի մշակման և ներդրման աշխատանքային խումբ: Վերջինիս և ԱՄՆ ՄԶԳ (Հարկային Վարչարարության Բարեփոխումներին Օժանդակող Տեխնիկական Աջակցության Ծրագրի USAID) կողմից մշակվել են ԱԱՀ-ի վերադարձի ավտոմատացված համակարգի ներդրման ընթացակարգեր: ԱԱՀ-ի վերադարձի ավտոմատացված համակարգի վերաբերյալ ուղենիշերում սահմանվել են ընթացակարգերի ներդրման, վերադարձման և ԱԱՀ-ի ավտոմատացված համակարգի մոնիթորինգի ենթահամակարգերը:Կատարված աշխատանքների հիման վրա, «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարները առանց ուսումնասիրության կամ ստուգման հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողին ռիսկային համարելու չափորոշիչները սահմանելու մասին» որոշմանը համապատասխան մինչև 2011թ. մայիսի 1-ը ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից կմշակվի և ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով հարկ վճարողների ընտրության կարգի նախագիծ:
 
2. Խոշոր հարկ վճարողների մոտ ոլորտային հսկողության ուժեղացում` ապահովելով հարկերի համարժեք հավաքագրելիությունը

2010թ. ընթացքում բյուջետային մուտքերը հիմնականում ապահովվել են խոշոր հարկ վճարողների հաշվին: Հարկ է նշել, որ 2010թ. առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ապահովվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից հաշվեգրված բյուջետային եկամուտների շուրջ 70 տոկոսը: Ինչ վերաբերվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում 2010թ. հաշվառված հարկ վճարողներին, նրանց կողմից հարկերի և սոցիալական ապահովության վճարների մասով ապահովվել են 186,9 մլրդ. դրամի եկամուտներ` նույն հարկ վճարողների կողմից 2009թ. 174.6 մլրդ. դրամի դիմաց:

Շարունակվել են տարվա սկզբից սկսված` ՀՀ տնտեսության ոլորտային կառուցվածքում առաջնային նշանակություն ունեցող 11 ճյուղերում, ինչպես նաև ըստ ոլորտների և ըստ հարկ վճարողների իրականացված վերլուծությունների արդյունքում կազմված ցանկերում ընդգրկված հարկ վճարողների նկատմամբ իրականացվող հսկողական աշխատանքները, ինչպես նաև հարկային (տարածքային) տեսչությունների կողմից այդ ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողությունը և վերլուծության աշխատանքները: Այդ ընթացքում ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ կազմակերպվել և իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ և վերստուգումներ:

Թվով 24 խոշոր հարկ վճարողների մոտ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17.1 հոդվածի համաձայն ներդրվել է հարկերի հաշվարկման և վճարման համար սահմանված կարգի ու հարկային օրեսնդրության պահանջների կատարման նկատմամբ ընթացիկ հարկային հսկողություն` հարկային մարմնի ներկայացուցիչների նշանակման միջոցով և ապահովվել է վերջիններիս կողմից իրականացվող հարկային հսկողության աշխատանքների համակարգումը: Արդյունքում, բացառվել են այդ հարկ վճարողների կողմից հարկային օրենսդրության պահանջների խախտման հնարավորությունները և ապահովվել հարկերի համարժեք հավաքագրելիության հնարավոր բարձր մակարդակ:

Դիտարկումներ են իրականացվել խոշոր հարկ վճարողներ հանդիսացող և առևտրային գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ, խախտումների հայտնաբերման դեպքում նրանց մոտ կազմակերպվել և իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ:
 
3. ՓՄՁ-ների համար «փափուկ» հարկային վարչարարության կիրառում, որի արդյունքում կբարձրանա հարկերի կամավոր վճարման մակարդակը

Մշակվել է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ, որի գլխավոր նպատակն է` ՓՄՁ-ների հարկերի կամավոր վճարման աճը, արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների ցանկի ընդլայնումը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային վճարի դաշտում գործունեության հնարավորության ընձեռումը, արտոնագրային վճարով աշխատողների համար շրջանառության շեմի բարձրացումը:

Նախագիծը անցել է իրավական փորձաքննություն ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության ԵՎԲԱԽ-ի 27.04.2010թ. նիստում, ՀՀ կառավարության ՖՏԿ-ի 10.06.2010թ. նիստում: Վերջնական նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն է արժանացվել 26.08.2010թ. նիստին:

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից (22.12.2010թ., ՀՕ-209-Ն օրենք): Օրենքն ուժի մեջ մտել 2011թ. հունվարի 1-ից:
 
4. Չկատարված հարկային պարտավորությունների աճի սահմանափակում` կանխարգելելով նոր ապառքների կուտակման ռիսկերը

Աշխատանքներ են տարվել հարկային ապառքների կրճատման ուղղությամբ, որոնց արդյունքում նվազեցվել են ընթացիկ ապառքների կուտակումը, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվել կուտակված ապառքների կրճատման ուղղությամբ:
 
II. Ռիսկերի կառավարման համակարգի ներդրման (առաջին փուլ), այդ թվում` ստվերային շրջանառությունների նվազեցման նպատակով
 
1. Ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի (ՌՉՍՀ) գործարկում` նախատեսելով հսկողական աշխատանքներ իրականացնող հարկային ծառայողների վերապատրաստում

Հարկային վարչարարության բարեփոխումներն օժանդակող տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ փորձագետների հետ համատեղ մշակվել են «Ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության ավտոմատացման համակարգի» նկարագիրը, համակարգի կիրառման ալգորիթմները և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 27.05.2010թ. թիվ 1238-Ա հրամանով հաստատվել է «Ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության համակարգի» տեխնիկական առաջադրանքը, որի հիման վրա սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ: Մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող կազմակերպությունը և աշխատանքներ են տարվում համակարգչային ծրագրի մշակման ուղղությամբ: Մասնավորապես ներկայումս ընթացքում են համակարգչային ծրագրի թեստավորման աշխատանքները:
Ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության կարգի կատարելագործման, անհարկի ստուգումների բացառման, հարկային օրենսդրության խախտումները կանխարգելող` իրազեկման աշխատանքների և ընթացիկ հսկողական միջոցառումների իրականացման արդյունքում 2010թ. շուրջ 1500-ով պակասել է ստուգումների ընդհանուր քանակը, կազմելով շուրջ 29000 ստուգում:
 
2. Ստուգումների իրականացման ուղեցույցերի մշակում և ներդրում` ոլորտային առանձնահատկություններից ելնելով

Ընդունվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 03.03.2010թ. №415-Ա հրամանը, որով հաստատվել է 2010թ. ընթացքում մշակման ենթակա հարկային ստուգումների ուղեցույցների ցանկը: Ծրագրին համապատասխան մշակվել են հարկային ծառայողների համար ստուգումների ուղեցույցներ` զբոսաշրջության, տրանսպորտի ոլորտներում, անշարժ գույքի գործարքների և ՀԴՄ-երի շահագործման կանոնների ստուգումների մասով: Ուղեցույցները մշակվել են ԱՄՆ ՄԶԳ փորձագետների հետ համագործակցությամբ: Ներկայումս ուղեցույցները գտնվում են տպագրման փուլում: Ուղեցույցների հիման վրա, 2010թ. նոյեմբերի 8-ից 17-ը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 02.11.2010թ. N2415-Ա հրամանին համապատասխան անց են կացվել դասընթացներ` հարկային ստուգումներում ընդգրկվող ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՏ-ների անձնակազմի համար:
 
3. Հարկերից խուսափելու ռիսկերի բացահայտման նոր հսկողական գործիքների ներդնում

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 20.11.09թ. թիվ 3325-Ա հրամանով հաստատվել է «Հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի բացահայտման մոտեցումների վերաբերյալ հայեցակարգը» և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակցույցը:
Հայեցակարգից բխող միջոցառումների վերաբերյալ իրականացվել են հետևյալ աշխատանքները.
-Հարկերի վճարումից խուսափելու համար կիրառվող սխեմաների տիպաբանության մեթոդոլոգիայի մշակման նպատակով ուսումնասիրվել է հարկերի վճարումից խուսափելու համար կիրառվող սխեմաների տիպաբանության, դասակարգման միջազգային փորձը և կազմվել է համապատասխան տեղեկանք:
- Մշակվել և հաստատվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 11.11.10թ. «Ագրեսիվ հարկային պլանավորման ռիսկեր պարունակող դեպքերի վերաբերյալ կենտրոնացված շտեմարանի ստեղծման կարգը հաստատելու մասին» թիվ 2429-Ա հրամանը, որով կանոնակարգվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային մարմնի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման ռիսկեր պարունակող դեպքերի հայտնաբերման, հաշվառման և դրանց վերաբերյալ կենտրոնացված շտեմարանի ստեղծման գործընթացը:
 
III. Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացում
 
1. Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում և կատարելագործում, հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ընդունման ընդլայնում


Ներդրման և կատարելագործման գործընթացում է գտնվում էլեկտրոնային կառավարման համակարգը, ընդլայնվում է հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ընդունումը: Մասնավորապես` ընդունվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ 08.02.2010թ. «Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 119-Ն և «Հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» թիվ 120-Ն հրամանները (գրանցված են ՀՀ արդարադատության նախարարության կողմից 18.02.2010թ., պետական գրանցման թիվ 12410046 և 12410047):

Համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ 01.07.2009թ. թիվ 1579-Ա հրամանով հաստատված ժամանակացույցի 2010թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացման ծրագրային համակարգում ներդրվել են 27 հաշվետվություններ:
Ներդված է հարկային մարմիններ էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման համակարգը և առ 30.12.2010թ. էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների քանակը կազմում է 70 հազար հատ:

Էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացողների թիվը առ 30.12.2010թ. կազմում է 4085 հարկ վճարող:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 22.09.2010թ. «Էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգում հաշվետվությունների ձևաչափերը հաստատելու մասին» թիվ 2204-Ա հրամանով հաստատվել են 7 առավել ծավալուն հարկային հաշվետվությունների ձևաչափերը, որոնք տեղադրված են ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում և որոնց միջոցով հարկ վճարողի կողմից ձևաչափին համապատասխան կազմված հաշվետվությունը կարող է ինտեգրվել Էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգ:
 
2. Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ներդրումն ապահովող ՊԵԿ ընթացակարգերի սահմանում և իրագործում, մեթոդական, ուսուցողական նյութերի մշակում և ուսուցում

Մշակման փուլում են գտնվում եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ներդրումն ապահովող ՊԵԿ ընթացակարգերը, մշակվում են մեթոդական, ուսուցողական նյութեր:
 
3. Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծում

ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից հաստատված հարկ վճարողների սպասարկման ռազմավարության ներքո ընդունված ՀՀ հարկային համակարգում հարկ վճարողների սպասարկման կենտրոնների ստեղծման ծրագրի շրջանակներում 2010թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի հարկային տեսչությունում գործարկվել է հարկ վճարողների սպասարկման կենտրոնը, միաժամանակ արդեն իսկ ավարտվել են Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում հարկ վճարողների սպասարկման կենտրոնի ստեղծման աշխատանքները, որն առաջիկայում նախատեսվում է գործարկել:
Արդեն իսկ գործարկված սպասարկման կենտրոնների աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով մշակվել և ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 26.01.2010թ. թիվ 14-Ա հրամանով հաստատվել են հարկ վճարողների սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտները, սպասարկման կենտրոնների հիմնական գործառույթներից բխող գործընթացների նկարագիրը, սպասարկման կենտրոնների կողմից ծառայությունների մատուցման կարգը, աշխատանքի արդյունքը, գանգատարկման կարգը և տեղադրվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքի (www.taxservice.am) առանձնացված «Սպասարկման կենտրոն» բաժնում:
ՀՀ ԿԱ ՊԵԿ 1419-Ն հրամանով հաստատվել է «Գրավոր, բանավոր կամ էլեկտրոնային հարցադիմումներին հարկային մարմնի կողմից պարզաբանումների տրամադրման կարգը», որով կանոնակարգվում են հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին` իրենց իրավունքների և պարտականությունների, գործող հարկերի և պարտադիր վճարների, դրանց հաշվարկման և վճարման կարգերի, հարկային հաշվետվությունների ձևերի լրացման և ներկայացման կարգերի, հարկային և պարտադիր այլ վճարների մասին օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի, ինչպես նաև հարկային մարմնի և դրա պաշտոնատար անձանց իրավասությունների և լիազորությունների վերաբերյալ անհատական պարզաբանումների տրամադրման գործընթացը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 04.08.10թ. N 1733-Ա հրամանով հաստատվել է հարկ վճարողների սպասարկման կենտրոնի կողմից հարկ վճարողների համար սեմինարների կազմակերպման ընթացակարգը: Ընթացակարգը նպատակ ունի կանոնակարգելու հարկ վճարողների սպասարկման կենտրոնի կողմից հարկ վճարողների համար սեմինարների կազմակերպմանը, սեմինարների ծրագրերի մշակմանն առնչվող հարցերը: Հաստատված ընթացակարգի համաձայն սեմինարները դասակարգվում են.
  • թեմատիկ և ընդհանուր
  • ըստ հարկ վճարողների նպատակային խմբերի
Սպասարկման կենտրոնների կողմից յուրաքանչյուր հաջորդ տարվա համար սեմինարների տարեկան ծրագրի նախագիծը կազմվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը:
Ընթացակարգը հնարավորություն է ընձեռում հարկ վճարողներին հեռախոսազանգերի, էլեկտրոնային հաղորդագրությունների, այցելությունների, սպասարկման կենտրոնների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ լրացված հարցաթերթերի միջոցով առաջարկել սեմինարների թեմաներ, որոնցից ամենահաճախակի հանդիպողները ներառվում են սեմինարների տարեկան ծրագրում:
 
IV. «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրում

 
1. Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման և էլեկտրոնային ստորագրության համակարգի ներդրում

2. Մաքսային ձևակերպումների նպատակով օգտագործվող «ԹԻ ՎԻ ԷՄ» ավտոմատ համակարգչային ծրագրի վերանայում` ԵՄ չափանիշներին համապատասխան


Հայտարարագրի էլեկտրոնային վճարման և «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրման նպատակով հաստատվել է «ԹԻ ՎԻ ԷՄ» ավտոմատ համակարգչային ծրագրի ենթահամակարգի տեխնիկական առաջադրանքը, որի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել տեխնիկական առաջադրանքի իրականացման համար «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով ՀՀ կառավարության 14.10.2010թ. թիվ 1340-Ն որոշմամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին չորրորդ եռամսյակում նախատեսվել է հատկացնել գումար և կապալառու կազմակերպության հետ կնքվել է Ծառայության մատուցման ԾՁԲ-35 10.12.2010թ. պայմանագիրը:
 
3. Մաքսային օրենսդրության բարեփոխում «կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով

ՀՀ մաքսային օրենսդրությունը «Կանաչ ուղու» ամբողջական կիրառման համակարգի ներդրման պահանջներին համապատասխանեցնելու նպատակով մշակվել է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը` 26.08.2010թ. կայացած նիստում: ՀՀ օրենքի նախագիծը 22.12.2010թ. ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
Օրենքի նախագծով նախատեսվում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում, մաքսային հսկողության իրականացման ժամանակ ռիսկերի կառավարման համակարգի ներդրում, որի գնահատման չափանիշների մեթոդիկան կսահմանի ՀՀ կառավարության լիազորած մարմինը, ինչի հիման վրա վերադաս մաքսային մարմինը կհաստատի ռիսկերի գնահատման աստիճանները:
Նախատեսվող դրույթների ընդունման արդյունքում կներդրվի մաքսային հսկողության "Կանաչ ուղու" ընթացակարգի լիարժեք կիրառման համակարգ:

 
ՀՀ ԿԱ ՊԵԿ ՄԱՍՈՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ միջոցառումներ

1. «ՀՀ կառավարության 2001 թվականի հունվարի 8-ի թիվ 4 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ՀՀ կառավարություն ներկայացնելը

Մշակվել և 31.03.2010թ. թիվ 3-2/58-10 գրությամբ ՀՀ կառավարություն է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այնուհետև ՀՀ վարչապետի 02.08.2010թ. թիվ 02/23.8/9015-10 հանձնարարականի համաձայն` նախագիծը լրամշակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:
Նախագիծը քննարկվել է 2010թ. սեպտեմբերի 9-ին կայացած Մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստում և լրամշակվել նիստի թիվ 23.17/47294-10 արձանագրության 14-րդ կետով տրված հանձնարարականի հիման վրա:

Նախագծի վերջնական տարբերակը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել 30.09.2010թ. թիվ 01/3-2/1852-10 գրությամբ:

2. «Հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման նպատակով մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարման նպատակով մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել և սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարություն: Հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային վարումն ապահովող` թվով 16 օրենքների փաթեթը ընդունվել է ՀՀ ԱԺ կողմից: Նշված օրենքներն ուժի մեջ են մտել 2011թ. հունվարի 1-ից:

3. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել և 18.03.2010թ. N7999/3-1 գրությամբ ներկայացվել է շահագրգիռ մարմինների կարծիքին: 13.04.2010թ. N3-1/132-10 գրությամբ նախագիծն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության: 28.04.2010թ. NԱԱ-1/3-1/224-10 գրությամբ նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

4. «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության «կանաչ ուղու» ընթացակարգի կիրառման ընդլայնմանն ուղղված դրույթները ներառվել են 30.11.2009թ. թիվ 31120/3-2 գրությամբ ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացված նախագծում: Նախագիծը ՀՀ վարչապետի թիվ 02/23.6/5495-10 հանձնարարականի համաձայն լրամշակվել է` 27.04.2010թ. կայացած Եկամուտների վարչարարության նոր մշակույթի ներդրման բարձրագույն խորհրդի (ԵՎԲԱԽ) նիստի թիվ 01.5/36663-10 արձանագրության 1-ին կետով տրված հանձնարարականի, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:
Նախագծի վերջնական լրամշակված տարբերակը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել 16.06.2010թ. թիվ 01/3-2/721-10 գրությամբ:
Այնուհետև նախագիծը քննարկվել է 2010 թ. հուլիսի 1-ին կայացած Մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստում և ՀՀ վարչապետի 23.07.2010թ. թիվ 02/23.6/8661-10 հանձնարարականի համաձայն` լրամշակվել նիստի թիվ 02/23.17/41388-10 արձանագրության 6-րդ կետով տրված հանձնարարականի հիման վրա:

2010թ. օգոստոսի 26-ին կայացած նիստում օրենքի նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը:

5. «ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 887 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել 30.07.2010թ. թիվ 01/3-2/1148-10 գրությամբ:
ՀՀ վարչապետի 09.08.2010թ. թիվ 02/23.6/9336-10 հանձնարարականի համաձայն` որոշման նախագծի վերջնական լրամշակված տարբերակը կառավարության աշխատակազմ է ներկայացվել 12.08.2010թ. թիվ ԱԱ-1/3-2/1301-10 գրությամբ:

6. «ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել 18.09.2010թ. թիվ 01/3-2/1760-10 գրությամբ:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

8. «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

9. «Հայտարարատուի կողմից հայտարարագրման ենթակա գույքի առկայությունը, դրա նկատմամբ սեփականության իրավունքը հիմնավորելու կարգը և եկամտի ստացման աղբյուրը և չափը հիմնավորելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը


ՀՀ կառավարության 12.08.2010թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1001-Ն որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերը:

10. «ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի թիվ 551 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ կառավարության որոշման նախագիծը 30.11.2010թ. թիվ 01/3-2/2845-10 գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո ՀՀ վարչապետի թիվ 02/23.6/15309-10 և 02/23.6/15519-10 հանձնարարականների համաձայն` ուղարկվել է լրամշակման:
Նախագծի վերջնական լրամշակված տարբերակը ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել 08.12.2010թ. թիվ 01/3-2/3030-10 գրությամբ: