Տարբերանշան
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունվարի 2002 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 ՈՐՈՇՈՒՄ
 
7 հունվարի 2002 թվականի N 6
քաղ. Երևան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 11-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցների տարբերանշանը (ձևը կցվում է):

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների, դրանց տրանսպորտային միջոցներիտարբերանշանը դեղին եզրագծով վահանի պատկեր է, որի սև ֆոնի վրա պատկերված է Մերկուրի աստծո կանաչ գավազանը` փաթաթված, իրար նայող օձերով, որոնք խորհրդանշում են առևտուրը, առատությունը, բարձր բանականությունն ու վեճերի խաղաղ լուծումը: Գավազանի վերին մասում պատկերված է կարմիր շրջանակ, իսկ ներքևում` գավազանի աջ և ձախ կողմերում` երկու եռագույն դրոշներ: Գավազանի առջևում պատկերված է հավերժության նշանով ու թռչնի թևով ոսկեգույն առյուծ` ձեռքին ոսկեգույն բանալի: Առյուծը խորհրդանշում է իշխանությունը, ուժը և համարձակությունը, իսկ առյուծի ձեռքի բանալին՝ մաքսային հսկողությունը, մաքսանենգության համար Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանի փակ լինելը:
(պարբերությունը խմբ. 18.04.13 N 385-Ն)

Տարբերանշանի վերին մասում հայերեն նշված է՝ «Հայաստանի մաքսային ծառայություն», իսկ ներքևի մասում անգլերեն նշված է՝ «Armenian Customs Service»:
(պարբերությունը խմբ. 18.04.13 N 385-Ն)

Տարբերանշանի կարմիր, կանաչ և դեղին գույները խորհրդանշում են մաքսային հսկողության ընտրողականության 3 ուղին:
(պարբերությունը փոփ. 18.04.13 N 385-Ն)
 


Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Ա. Մարգարյան










(նկարը խմբ. 18.04.13 N 385-Ն)