ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածք
Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից: Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական oրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի, այլ oրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության հիման վրա:

Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները` վարչություններ, բաժիններ, քարտուղարություն, հարկային տեսչություններ, մաքսատներ ու մաքսային կետեր և առանձնացված ստորաբաժանումներ: