Մաքսային վճարները
Մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարներն են`

1) Մաքսատուրքերը
2) Մաքսավճարները
3) Ավելացված արժեքի հարկը,
4) Ակցիզային հարկը, 
5) Բնապահպանական վճարները,
6) Ճանապարհային վճարը,
7) Ծխախոտի արտադրանքի համար սահմանված հաստատագրված վճարը

1.Մաքսատուրքեր

ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են: Մաքսատուրքի դրույքաչափերը սահմանված են ՀՀ մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով: Ընդ որում ապրանքների արտահանման դեպքում մաքսատուրքերի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, իսկ ներմուծման դեպքում կախված ներմուծվող ապրանքներից 0 և 10 տոկոս: Բացի այդ որոշ ծածկագրերին դասվող ապրանքների համար սահմանված են  յուրահատուկ (հաստատագրված) դրույքաչափեր, որոնք հաշվարկվում են կայուն դրույքաչափով` հարկման ենթակա ապրանքների չափման միավորի համար: 

2.Մաքսավճար

Մաքսավճարը  մաքսային օրենսգրքով սահմանված կարգով և չափով գանձվող, պետական բյուջեում հաշվառվող պարտադիր վճար է, որը հաշվարկվում և գանձվում է հետևյալ  դրույքաչափերով.
1. Հայաստանի Հանրապետության  մաքսային  սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների, ինչպես նաև բանկերի կողմից տեղափոխվող արժույթի և արտարժույթի  մաքսային ձևակերպումների իրականացման (բացառությամբ ապրանքների զննման և հաշվառման) համար գանձվում է 3,500 դրամ մաքսավճար:
2. Ապրանքների զննման և հաշվառման համար, բացառությամբ խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, մաքսավճար գանձվում է`
ա) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մինչև մեկ տոննա քաշ ունեցող ապրանքների մաքսային հսկողության համար` 1,000 դրամ.
բ) միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված մեկ տոննայից ավելի քաշ ունեցող ապրանքների յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` 300 դրամ:
3. Խողովակաշարերով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության, դրանց հաշվառման համար մաքսավճար գանձվում է մեկ ամսվա ընթացքում միևնույն պայմանագրի հիման վրա միևնույն ուղղությամբ տեղափոխվող ապրանքաքանակի համար 500,000 դրամի չափով:
4.  Մաքսային մարմինների կողմից սահմանված տեղերից և աշխատանքային ժամերից դուրս ապրանքների մաքսային ձևակերպումների կամ դրանց հետ կապված առանձին գործողությունների կատարման համար մաքսավճարը գանձվում է սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:
5.  Մաքսային մարմինների կողմից յուրաքանչյուր փաստաթղթի (ձևաթղթի) տրամադրման համար գանձվում է 1,000 դրամ մաքսավճար: Սույն կետում նշված փաստաթղթերի ցանկը հաստատում է վերադաս մաքսային մարմինը:
6. Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների  մաքսային  ուղեկցման համար յուրաքանչյուր հարյուր կիլոմետրի համար գանձվում է 10,000 դրամ մաքսավճար: Ընդ որում, ապրանքների տարանցիկ փոխադրման ժամանակ (բացառությամբ մաքսային օրենսգրքով նախատեսված և մաքսային ապահովման միջոցների կիրառման անհնարինության դեպքերի) ապրանքների  մաքսային  ուղեկցումը կատարվում է պարտադիր, իսկ մնացած դեպքերում` փոխադրողի ցանկությամբ` նրա գրավոր դիմումի հիման վրա:
7.  Մաքսային մարմինների կողմից պատասխանատու պահպանության վերցված ապրանքների պահպանման համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև մեկ տոննայի համար` օրական 1,000 դրամ.
բ) մեկ տոննայից ավելի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ ոչ լրիվ) տոննայի համար` օրական 300 դրամ:
8. Տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության համար մաքսավճարը գանձվում է`
ա) մինչև 10 նստատեղով մարդատար ավտոմեքենաների համար` 2,000 դրամ.
բ) այլ տրանսպորտային միջոցների համար` 5,000 դրամ:

3.Ավելացված արժեքի հարկ

Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը օրենքով սահմանված կարգով և չափով գանձվում է պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ   կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` օրենքով հաստատված ցանկում ընդգրկված այն ապրանքների, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից “Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը:

ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:

4.Ակցիզային հարկ

Ակցիզային հարկը “Ակցիզային հարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`


ԱՊՐԱՆՔԻ
ԾԱԾԿԱԳԻՐԸ`
ԸՍՏ ԱՏԳԱԱ-Ի
ԱՊՐԱՆՔԱԽՄԲԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՄԻԱՎՈՐԸ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ (ԴՐԱՄ)
2203 գարեջուր տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 105 դրամ
2204 խաղողի գինիներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 100 դրամ
2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 750 դրամ
2206 խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային և հատապտղային գինենյութի տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 270 դրամ
2207 էթիլային սպիրտ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 900 դրամ
2208 սպիրտային խմիչքներ տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 լիտր ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար 500 դրամ
2403 ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կիլոգրամ 1500
2709 հում նավթ և նավթամթերքներ 1 տոննա 27000
2711
(բացառությամբ 2711 11-ի և 2711 21-ի)
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) 1 տոննա 1000
271011 Բենզին 1 տոննա 25000
2710 Դիզելային վառելիք մաքսային արժեք կամ 1 տոննա 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 32500 դրամ
271019810 շարժիչային յուղեր տեղական արտադրության դեպքում` բացթողնման գին (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի) կամ 1 կգ ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 կգ 10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի համար 400 դրամ
8703 բացառությամբ 8703 10,
8703 21 101,
8703 21 901,
8703 22 101,
8703 22 901,
8703 23 199,
8703 23 909,
8703 24 101,
8703 24 901,
8703 31 101,
8703 31 901,
8703 32 191,
8703 32 901,
8703 33 191,
8703 33 901,
8703 90 10 և
8703 90 901-ի
25.0 մլն. դրամ և ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչև 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ և 4500 սմ3 և ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթև մարդատար ավտոմեքենաներ ներմուծման դեպքում` մաքսային արժեք 20 տոկոս


2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար՝ 100 դրամ:
Ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:

Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 112000 ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 112000 ՀՀ դրամի:

5.Բնապահպանական վճարներ

Բնապահպանական վճարը բնապահպանական միջոցառումների իրակա-նացման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով համապատասխան պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դիմաց բնապահպանական վճարները գանձվում են`
  • վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար
  • շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար:
Բնապահպանական վճարը մաքսային մարմնի կողմից հաշվարկվում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է գանձվում.
1)այլ պետություններում հաշվառված Հայաստանի Հանրապետություն մուտք գործող կամ շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման դիմաց` ըստ ավտոմեքենայի տեսակի և բեռնատարողության հետևյալ դրույքաչափերով.


ԾԱԾԿԱԳԻՐԸ` ԸՍՏ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ (ԴՐԱՄ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ԲԱՆԱԾ ԳԱԶԵՐՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐ (ԱԾԽԱԾՆԻ ՕՔՍԻԴԻ, ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ, ԾԽԱՅՆՈՒԹՅԱՆ)ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ
ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ` ՎԵՐՈԳՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԻՑ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿԻ ԳԾՈՎ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
8703 21-8703 33 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների 3 750 7 500
8702 մարդատար ավտոմեքենաներ՝ նախատեսված 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար, բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների 10 000 20 000
8704 21
8704 31
բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ոչ ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 5 000 10 000
8704 22
8704 32
բեռների փոխադրման համար՝ 5 տոննայից ավելի, բայց ոչ ավելի, քան 20 տոննա առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 10 000 20 000
8704 23 բեռների փոխադրման համար` 20 տոննայից ավելի առավելագույն զանգվածով շարժիչավոր տրանսպորտային միջոցներ 15 000 30 000


2) Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքից` «Բնապահպանական վճարի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հետևյալ դրույքաչափերով.


ԾԱԾԿԱԳԻՐԸ` ԸՍՏ
ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԱՊՐԱՆՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՏՈԿՈՍՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԵՎ ԻՐԱՑՎՈՂ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ, ՏՈԿՈՍՈՎ
2707
2709 00
2710
2713
2714 90 000
2715 00 000
հանքային յուղեր, հում նավթ և հում նավթամթերք, նավթ և նավթամթերք, վառելիքաքսուքային նյութեր, մայթաձյութ և ասֆալտ (բացառությամբ 2710 11 410, 2710 11 450, 2710 11 490 ծածկագրերով դասակարգվող բենզինի, 2710 19 930 ծածկագրով դասակարգվող էլեկտրական մեկուսիչ յուղերի և 2710 91 000, 2710 99 000 ծածկագրերով դասակարգվող օգտագործված նավթամթերքի) 2.0 2.0
2710 19 930
2710 91 000
2710 99 000
էլեկտրական մեկուսիչ յուղեր, օգտագործված նավթամթերք 3.0 3.0
2903 41 000
2903 42 000
2903 43 000
2903 44 100
2903 44 900
ֆտորեռաքլորմեթան (ֆրեոն-11),
[ CFCl3] երկֆտորերկքլորմեթան (ֆրեոն-12),
[ CF2Cl2] եռֆտորեռաքլորէթան (ֆրեոն-113),
[ C2F3Cl3] քառաֆտորերկքլորէթան (ֆրեոն-114),
[C2F4Cl2] հինգֆտորքլորէթան (ֆրեոն-115) [C2F5Cl]
2.0 2.0
2903 46 100
2903 46 200
2903 46 900
երկֆտորբրոմքլորմեթան (հալոն-1211) [CF2BrCl]
եռֆտորբրոմմեթան (հալոն-1301) [CF3Br]
քառֆտորերկբրոմէթան (հալոն-2402) [C2F4Br2]
2.0 2.0
3215 11 00
3215 19 000
տպագրական ներկ 3.0 3.0
3402 լվացող նյութեր 5.0 5.0
3701
3702
3704 00 100
3705
3706
կինո-ֆոտո ժապավեններ 0.8 0.8
3819 00 000 արգելակման հեղուկներ 2.0 2.0
3215 11 00
3820 00 000
հակասառեցնող և հակասառցապատող հեղուկներ պատրաստի 2.0 2.0
3923
3925 10 000
պլաստմասսայից արտադրանք ապրանքների փաթեթավորման և տեղափոխման համար, 300լ ծավալից ավելի ցիստեռններ, բաքեր և համանման տարողություններ պլաստմասսայից 2.0 2.0
3215 11 00
4011
4012
անվադողեր 1.0 1.0
4013 ռետինե օդախցիկներ 1.0 1.0
3215 11 00
6811
6812
6813
արտադրանք ասբեստից, ֆրիկցիոն նյութեր, (բացառությամբ 6813 10 100 և 6813 90 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) 3.0 3.0
7019 ապակյա մանրաթել 8.0 8.0
3215 11 00
78
կապար և կապարից պատրաստված արտադրանք 1.5 1.5
8311 10 էլեկտրոդներ 1.5 1.5
3215 11 00
8421 23
ներքին այրման շարժիչների յուղի կամ վառելիքի ֆիլտրեր (բացառությամբ 8421 23 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) 1.0 1.0
8506 30 առաջնային մարտկոցներ սնդիկ-օքսիդային 1.5 1.5
3215 11 00
8506 40
առաջնային մարտկոցներ արծաթ-օքսիդային 1.5 1.5
8506 80 առաջնային մարտկոցներ այլ 1.5 1.5
3215 11 00
8507 10
8507 20
մարտկոցներ կապարային (բացառությամբ 8507 10 100 և 8507 20 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) 3.0 3.0
8507 30
8507 80
մարտկոցներ կադմիում-նիկելային, մարտկոցներ այլ (բացառությամբ 8507 30 100 և 8507 80 100 ծածկագրերով դասակարգվող ապրանքների) 2.0 2.0
3215 11 00
8507 90
մարտկոցների մասեր (բացառությամբ 8507 90 100 ծածկագրով դասակարգվող ապրանքների) 1.5 1.5
8532 22 000 էլեկտրոլիտիկ կոնդենսատորներ 3.0 3.0
3215 11 00
8539 31
լյումինեսցենտային լամպեր թերմակատոդով 3.0 3.0
8539 32 100 սնդիկային լամպեր 3.0 3.0
3215 11 00
8702, 8703, 8704, 8705
հինգ տարուց ավելի մինչև 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 2.0 x
8702, 8703, 8704, 8705 10 տարուց ավելի մինչև 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 10.0 x
3215 11 00
8702, 8703, 8704, 8705
15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) 20.0 x


Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարը վճարվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին:

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարը վճարվում է մինչև դրանց մաքսային ձևակերպումը կամ մաքսային ձևակերպման ժամանակ:

6. Ճանապարհային վճար

Ճանապարհային վճարը Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:Մաքսային մարմինների կողմից ճանապարհային վճարը գանձվում է.
  • այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար,
  • այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար

1)Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար վճարը յուրաքանչյուր մուտքի համար մաքսային մարմինների կողմից գանձվում է հետևյալ տասնհինգօրյա դրույքաչափերով.
   1. Թեթև մարդատար (մինչև 7 նստատեղով) ավտոմեքենաների համար` 10000 դրամ
   2. Ավտոբուսների համար`
         ա) մինչև 13 նստատեղով 20000 դրամ
         բ) 13-ից մինչև 30 նստատեղով 40000 դրամ
         գ) 30 և ավելի նստատեղով 60000 դրամ
   3. Բեռնատար ավտոմեքենաների և ավտոգնացքների համար ` 
         ա) մինչև 1,5 տոննա բեռնատարողությամբ 15000 դրամ
         բ) 1,5-ից մինչև 3 տոննա բեռնատարողությամբ 25000 դրամ
         գ) 3-ից մինչև 5 տոննա բեռնատարողությամբ 40000 դրամ
         դ) 5-ից մինչև 10 տոննա բեռնատարողությամբ 65000 դրամ
         ե) 10-ից մինչև 20 տոննա բեռնատարողությամբ 80000 դրամ
         զ) 20-ից մինչև 36 տոննա բեռնատարողությամբ 110000 դրամ
         է) 36 և ավելի տոննա բեռնատարողությամբ 150000 դրամ
2) Այլ պետություններում գրանցված ծանրաքաշ ավտոտրանսպորտային միջոցներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վճարը գանձվում է տրանսպորտային միջոցի ընդհանուր զանգվածի և սռնիի (կամրջակի) վրա ընկնող բեռնվածքների համար սահմանված դրույքաչափերի գումարի և ավտոմոբիլային ճանապարհներով տեղափոխման հեռավորության արտադրյալի չափով: Ծանրաքաշ են համարվում այն տրանսպորտային միջոցները, որոնց հետևյալ ցուցանիշներից առնվազն մեկը գերազանցում է`

ընդհանուր զանգվածը` 36 տոննան.
մեկ սռնիով կամրջակի բեռնվածքը` 10 տոննան.
երկու սռնիով կամրջակի բեռնվածքը` 18 տոննան.
երեք սռնիով կամրջակի բեռնվածքը` 22 տոննան:
Երկու կամ երեք սռնիով կամրջակներ են համարվում այն կամրջակները, որոնց հարևան սռնիների հեռավորությունը միմյանցից չի գերազանցում 2,5 մետրը:

36 և ավելի տոննա ընդհանուր զանգվածով (կշռով) տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`



ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՆԳՎԱԾԸ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
36-ից մինչև 40 տոննա 110 դրամ
40-ից մինչև 45 տոննա 130 դրամ
45-ից մինչև 50 տոննա 155 դրամ
50-ից մինչև 55 տոննա 175 դրամ
55-ից մինչև 60 տոննա 220 դրամ
60-ից մինչև 65 տոննա 265 դրամ
65-ից մինչև 70 տոննա 310 դրամ
70-ից մինչև 75 տոննա 375 դրամ
75-ից մինչև 80 տոննա 440 դրամ
80-ից մինչև 85 տոննա 550 դրամ
85-ից մինչև 90 տոննա 770 դրամ
90-ից մինչև 95 տոննա 1100 դրամ
95-ից մինչև 100 տոննա 1540 դրամ
100 և ավելի տոննա 1540 դրամին գումարած 100 տոննան գերազանցող
յուրաքանչյուր տոննայի համար` 88 դրամ:


Մեկ սռնիով կամրջակի վրա 10 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`


ՄԵԿ ՍՌՆԻՈՎ ԿԱՄՐՋԱԿԻ ԲԵՌՆՎԱԾՔԸ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
10-ից մինչև 10,5 տոննա 45 դրամ
10,5-ից մինչև 11 տոննա 110 դրամ
11-ից մինչև 11,5 տոննա 175 դրամ
11,5-ից մինչև 12 տոննա 265 դրամ
12-ից մինչև 12,5 տոննա 375 դրամ
12,5-ից մինչև 13 տոննա 530 դրամ
13-ից մինչև 13,5 տոննա 770 դրամ
13,5-ից մինչև 14 տոննա 1100 դրամ
14-ից մինչև 14,5 տոննա 1430 դրամ
14,5-ից մինչև 15 տոննա 1760 դրամ
15-ից մինչև 15,5 տոննա 2100 դրամ
15,5-ից մինչև 16 տոննա 2400 դրամ
16 և ավելի տոննա 2400 դրամին գումարած 16 տոննան գերազանցող
յուրաքանչյուր կես տոննայի համար` 45 դրամ:


Երկու սռնիով կամրջակի վրա 18 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`


ԵՐԿՈՒ ՍՌՆԻՈՎ ԿԱՄՐՋԱԿԻ ԲԵՌՆՎԱԾՔԸ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
18-ից մինչև 19 տոննա 265 դրամ
19-ից մինչև 20 տոննա 380 դրամ
20-ից մինչև 21 տոննա 430 դրամ
21-ից մինչև 22 տոննա 700 դրամ
22-ից մինչև 23 տոննա 925 դրամ
23-ից մինչև 24 տոննա 1190 դրամ
24-ից մինչև 25 տոննա 1540 դրամ
25-ից մինչև 26 տոննա 1950 դրամ
26 և ավելի տոննա 1950 դրամին գումարած 26 տոննան գերազանցող
յուրաքանչյուր տոննայի համար` 55 դրամ:


Երեք սռնիով կամրջակի վրա 22 տոննայից ավելի բեռնվածքով տրանսպորտային միջոցների երթևեկության վճարը տեղափոխման յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձվում է հետևյալ դրույքաչափերով`
 

ԵՐԵՔ ՍՌՆԻՈՎ ԿԱՄՐՋԱԿԻ ԲԵՌՆՎԱԾՔԸ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ
22-ից մինչև 22,5 տոննա 90 դրամ
22,5-ից մինչև 23 տոննա 110 դրամ
23-ից մինչև 24 տոննա 175 դրամ
24-ից մինչև 25 տոննա 265 դրամ
25-ից մինչև 26 տոննա 395 դրամ
26-ից մինչև 27 տոննա 550 դրամ
27-ից մինչև 28 տոննա 705 դրամ
28-ից մինչև 29 տոննա 880 դրամ
29-ից մինչև 30 տոննա 1080 դրամ
30-ից մինչև 31 տոննա 1300 դրամ
31-ից մինչև 32 տոննա 1540 դրամ
32-ից մինչև 33 տոննա 1805 դրամ
33-ից մինչև 34 տոննա 2135 դրամ
34-ից մինչև 35 տոննա 2650 դրամ
35 և ավելի տոննա 2650 դրամին գումարած 35 տոննան գերազանցող
յուրաքանչյուր տոննայի համար` 55 դրամ:


7.Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճար

Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սիգարների, սիգարելաների և սիգարետների (այսուհետ` ծխախոտի արտադրանք) համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի համար սահմանված միասնական հաստատագրված վճար է: Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող և հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձինք: Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան և 10 հատ սիգարը գերազանցող մասի համար: Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`


ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐԸ
ԸՍՏ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ (ԴՐԱՄ 1000 ՀԱՏԻ ՀԱՄԱՐ)
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՔԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ
2402 10 000 11 սիգարներ` ծխախոտ պարունակող 550000 300000 550000 300000 550000 550000
2402 90 000 11 սիգարներ` այլ
2402 10 000 12 սիգարելաներ` ծխախոտ պարունակող 15000 11000 15000 11000 15000 11000
2402 90 000 12 սիգարելաներ` այլ
2402 20 900 11 սիգարետներ` ծխախոտ պարունակող, ֆիլտրով 7000 5500 7500 6250 8000 7000
2402 20 100 11 սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով
2402 90 000 13 սիգարետներ` այլ, ֆիլտրով
2402 20 900 12 սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի 3250 1950 3250 1950 3250 1950
2402 20 100 12 սիգարետներ` մեխակ պարունակող, առանց ֆիլտրի
2402 90 000 14 սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի