Ապրանքների ներմուծման ԵՎ արտահանման ընթացակարգեր
Անձինք հավասար հիմունքներով իրավունք ունեն Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունից արտահանել ապրանքներ և տրանսպորտային միջոցներ` ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով:


1. ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ՀՀ մաքսային տարածք ապրանքներ և տրանսպորտային միջոցներ (այսուհետ` ապրանքներ) ներմուծող անձանց փոխհարաբերությունները մաքսային մարմնի հետ սկսվում են մաքսային կետերում` մաքսային սահմանը հատելիս:

Ապրանքները, եթե ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն չեն կարող հայտարարագրվել այն մաքսային մարմնում, որով փաստացի ներմուծվել են ՀՀ մաքսային տարածք, ապա դրանք  փոխադրման ամփոփագրի հիման վրա մեկ մաքսային մարմնից տեղափոխվում են մյուս մաքսային մարմին` որում դրանք ՀՀ մաքսային օրենսդրության համաձայն հայտարարագրվում են:

Մեկ մաքսային մարմնից (մաքսային կետ) մյուսը (մաքսատուն) ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցները կապարակնքվում են, իսկ դրա անհնարինության դեպքում այդ տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր մաքսային ուղեկցման, բացառությամբ այն դեպքի, երբ ապրանքներ տեղափոխող անձը հանդիսանում է մաքսային փոխադրման գործունեություն իրականացնող անձ: Մաքսային փոխադրող հանդիսացող անձի կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն իրականացվում է առանց պարտադիր մաքսային ուղեկցման: Որպես մաքսային փոխադրող կարող է հանդես գալ միայն համապատասխան լիցենզիա ունեցող ՀՀ իրավաբանական անձը:

Ուղարկող մաքսային մարմնից (մաքսային կետ) նշանակման մաքսային մարմին(մաքսատուն) ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման համար լրացվում է փոխադրման ամփոփագիր (2 օրինակից), որում նշվում են հետևյալ տվյալները`
1.ապրանքի մասին տվյալները (անվանումը, քանակը, փաթեթավորումը, տեղերի քանակը), 
2.մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման ընդունած անձի, ինչպես նաև ապրանքներ տեղափոխող կամ հասցեատեր հանդիսացող անձի մասին տվյալները,
3.ապրանքների փոխադրումն իրականացնող տրանսպորտային միջոցի մասին տվյալները,
4.նշանակման մաքսային մարմինը և նշանակման վայրը,
5.փոխադրման ժամկետը,
6.ապրանքն ուղեկցող փաստաթղթերի տվյալները,
7.փոխադրվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները (օրինակ կապարակնիքների համարները):

Մեկ փոխադրման ամփոփագրով կարող են փոխադրվել այն ապրանքները, որոնք նախատեսված են միևնույն ապրանքներ տեղափոխող անձի համար, փոխադրվում են միևնույն տրանսպորտային միջոցով, միևնույն փոխադրողի կողմից, միևնույն նշանակման վայր:

Մեկ փոխադրման ամփոփագրի հիման վրա կարող է փոխադրվել մեկ տրանսպորտային միջոց:

Այնուհետև տրանսպորտային միջոցին թույլատրվում է ճանապարհը շարունակել դեպի նշանակման մաքսային մարմին, որտեղ պետք է իրականացվի այդ տրանսպորտային միջոցով տեղափոխվող ապրանքի մաքսային ձևակերպումն ու մաքսային հսկողությունը:

Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքները և տրանսպորտային միջոցները մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրման ամփոփագրի հիման վրա փոխադրման ընդունած անձը այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման պարտավորությունը ստանձնում է փոխադրման ամփոփագիրն ստորագրելու պահից:

Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները փոխադրման ամփոփագրի հիման վրա տեղափոխման ընդունած փոխադրող հանդիսացող անձն ազատվում է պատասխանատվությունից` սկսած այն պահից, երբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար, ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացվում է մաքսային հայտարարագիր ապրանքներ տեղափոխող անձի կամ նրա լիազորված անձի կողմից կամ երբ ապրանքներ տեղափոխող անձը նշանակման մաքսային մարմին է ներկայացնում ապրանքների նկատմամբ իր լիազորությունները հավաստող մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:

Մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մեկ մաքսային մարմնից մյուսը փոխադրումն սկսվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից կազմված փոխադրման ամփոփագիրն ապրանքներն ու տրանսպորտային միջոցները փոխադրման ընդունած անձի կողմից ստորագրվելու օրը:

Մեկ մաքսային մարմնից մյուսը մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների տեղափոխումը պետք է ավարտվի առավելագույնը 10 օրվա ընթացքում, բայց ոչ ավել քան փոխադրման ամփոփագրում նշված ժամկետի ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Մեկ մաքսային մարմնից մյուսը մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների տեղափոխումն ավարտված է համարվում սկսած այն պահից, երբ այդ ապրանքները ներկայացվում են նշանակման մաքսային մարմին:

Փոխադրվող ապրանքները և տրանսպորտային միջոցները նշանակման մաքսային մարմին հասցվելուց հետո նշանակման մաքսային մարմնում.
  • ստուգվում են ապրանքն ուղեկցող փաստաթղթերը, այնուհետև նշանակման մաքսային մարմնին հանձնված փոխադրման ամփոփագրի տվյալները համեմատվում են ավտոմատ համակարգչային համակարգում լրացված տվյալների հետ, ստուգվում են տրանսպորտային միջոցների վրա ուղարկող մաքսային մարմնի կողմից դրված մաքսային ապահովումների առկայությունը, ինչպես նաև առանց մաքսային ապահովումները վնասելու տրանսպորտային միջոցների (բեռնարկղերի) բեռնաթափման կամ լրաբեռնման հնարավորությունը, որից հետո`
  • եթե մաքսային կանոնների խախտումներ չեն արձանագրվում, ապա թույլատրվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները,
  • եթե արձանագրվում են մաքսային կանոնների խախտումներ (այդ թվում` եթե ապրանքների և տրանսպորտային միջոցների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացվում), ապա ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրումը կասեցվում է և օրենքով սահմանված կարգով սկսվում է մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ գործի վարույթ:

Անկախ վերը նկարագրված ընթացակարգից, եթե տրանսպորտային միջոցով տեղափոխվող ապրանքը նշանակման մաքսային մարմին հասնելու ճանապարհին անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով լրիվ կամ մասնակի վնասվել է, ապա այս դեպքում մաքսային հսկողության գործընթացը տարբերվում է սովորական պայմաններում կիրառվող մաքսային հսկողության գործընթացից: Այս դեպքում ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող անձը պարտավոր է դիմել մոտակա մաքսային մարմին և հայտնել տեղի ունեցածի մասին: Մաքսային մարմնի պաշտոնատար անձը պարտավոր է.
  • գրավոր դիմումը գրանցել հաշվառման մատյանում
  • վերցնել գրավոր կամ բանավոր բացատրություններ տեղի ունեցած պատահարի մասին
  • կազմել համապատասխան արձանագրություն, մեկ օրվա ընթացքում տեղյակ պահել  և՛ ուղարկող մաքսային մարմնին, և՛ նշանակման մաքսային մարմնին
  • համապատասխան որոշում կայացնել մաքսային հսկողության ներքո ապրանքների փոխաբեռնման կամ մինչև նշանակման մաքսային մարմին տեղափոխելու վերաբերյալ:

Նշանակման մաքսային մարմինը վնասված ապրանքները գնահատելու համար օգտվում է փորձագիտական եզրակացությունից: Այսինքն հրավիրվում են հատուկ փորձագետներ, որոնք ապրանքներ տեղափոխող անձի և մաքսային մարմնի գրավոր դիմումի հիման վրա կատարում են ապրանքների նմուշառման գործընթաց` վնասված ապրանքներին արժեքային գնահատում տալու նպատակով: Նմուշառման գործընթացին մասնակցում են թե՛ ապրանքի սեփականատիրոջ, թե՛ մաքսային մարմինների, և թե՛ փորձագետների լիազորված ներկայացուցիչները:

Ապրանքներ տեղափոխող անձը ազատվում է “Ներմուծում ազատ շրջանառության համար” ռեժիմով նախատեսված վճարների վճարումից, եթե ապրանքները և տրանսպորտային միջոցները ոչնչացվել են կամ անվերադարձ կորսվել են անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:

 
1.1  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքներ ներմուծող  անձինք` ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում  կարող են նաև ապրանքների մաքսային ձևակերպումները իրականացնել “Ժամանակավոր ներմուծում” մաքսային ռեժիմով:

“Ժամանակավոր ներմուծում”  մաքսային ռեժիմը կարգավորում է ապրանքների հետադարձ արտահանման պայմանով ներմուծումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք: “Ժամանակավոր ներմուծում” ռեժիմի դեպքում մաքսավճարից բացի այլ մաքսային վճարներ չեն գանձվում, չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, իսկ ապրանքների բացթողումը “Ժամանակավոր ներմուծում” ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած ժամկետով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարացնել այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով, բացառությամբ օտարերկրյա պետությունների դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին, միջազգային կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին առընթեր օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններին և դրանց անձնակազմին պատկանող ապրանքների և տրանսպորտային միջոցների, որի  դեպքում մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա ժամանակավոր ներմուծման ժամկետները կարող է երկարաձգել հայտարարատուի խնդրարկած ժամկետով:

Օտարերկրյա անձանց կողմից “ժամանակավոր ներմուծում”  մաքսային ռեժիմով ներմուծվող ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների բացթողումը թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, սակայն օտարերկրյա անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու` օրենքով սահմանված ժամկետից ոչ ավելի ժամկետով:

Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով, “Ժամանակավոր ներմուծում”  մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:

Նշված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է վերահայտարարագրվեն “Վերաարտահանում” ռեժիմով կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ արտահանման պարտավորությունը համարվում է չխախտված:

“Ժամանակավոր ներմուծում” ռեժիմով ապրանքների ներմուծման ժամկետները հսկվում  են մաքսային մարմինների կողմից:  Ժամկետի  լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում հայտարարատուի կողմից ապրանքները չվերահայտարարագրելու կամ մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության չհանձնելու դեպքում մաքսային մարմինները սկսում են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական վարույթ:


2. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

ՀՀ մաքսային տարածքից ապրանքներ արտահանող անձանց փոխհարաբերությունները մաքսային մարմինների հետ սկսում են մաքսատնից` ապրանքների հայտարարագրմամբ:

Արտահանման գործարքներ իրականացնելիս փոխադրման ամփոփագիր չի լրացվում: Այս դեպքում մաքսային հայտարարագիրը կազմվում է 3 օրինակից, որոնցից մեկը մնում է մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսատանը, երկրորդ օրինակը մնում է հայտարարատուի մոտ, երրորդ օրինակը տրվում է հայտարարատուին` մաքսային կետ ներկայացնելու համար:


2.1 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ապրանքներ արտահանող անձինք` ՀՀ մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում  կարող են նաև ապրանքների մաքսային ձևակերպումները իրականացնել “Ժամանակավոր արտահանում” մաքսային ռեժիմով:

“Ժամանակավոր արտահանում” մաքսային ռեժիմը կարգավորում է հետագա ներմուծման պայմանով ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից: “Ժամանակավոր արտահանում” ռեժիմի դեպքում մաքսավճարից բացի այլ մաքսային վճարներ չեն գանձվում, չեն կիրառվում ոչ սակագնային կարգավորման միջոցներ, իսկ ապրանքների բացթողումը “Ժամանակավոր արտահանում” ռեժիմով թույլատրվում է հայտարարատուի խնդրարկած, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա վերադաս մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա կարող է երկարացնել այդ ժամկետը` արտահանման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով: Նշված ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում ապրանքները պետք է ներմուծվեն Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` “Վերաներմուծում” ռեժիմով, կամ հանձնվեն մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը, որի ընթացքում հետադարձ ներմուծման պարտավորությունը համարվում է չխախտված:

“Ժամանակավոր արտահանում” ռեժիմով ապրանքների արտահանման ժամկետները հսկվում են մաքսային մարմինների կողմից: Ժամկետի լրանալուն հաջորդող տասն օրվա ընթացքում հայտարարատուի կողմից ապրանքները չվերահայտարարագրելու կամ մաքսային մարմիններին պատասխանատու պահպանության չհանձնելու դեպքում, մաքսային մարմինները սկսում են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական վարույթ: 


3.  ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Ապրանքներ տեղափոխող անձը կարող է ինքնուրույն հայտարարագրել իր կողմից տեղափոխվող ապրանքները կամ լիազորել այլ անձի (այդ թվում` մաքսային միջնորդ հանդիսացող անձի) հայտարարագրելու այդ ապրանքները: Որպես հայտարարատու կարող է հանդես գալ միայն Հայաստանի Հանրապետության անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվում են ապրանքներ:

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները հայտարարագրվում են այն մաքսային մարմնում, որտեղ իրականացվում են դրանց մաքսային ձևակերպումները:

Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ՀՀ մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների իրականացման վայրեր են հանդիսանում այն տարածաշրջանային մաքսատները, որոնց գործունեության գոտին ընդգրկում է տվյալ կազմակերպության գտնվելու վայրը:

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների համար մաքսային մարմիններ հայտարարագիր ներկայացվելուց հետո` մինչև ներկայացված հայտարարագրի ընդունումը, իրականացվում է տրանսպորտային միջոցների նախնական արտաքին զննում:

Արտաքին զննման շրջանակներում առանձնակի ուշադրություն է դարձվում`
  • կապարակնիքների առկայության և դրանց պահպանվածության վրա
  • բեռնախցիկների վրա, որպեսզի դրանք վնասված չլինեն
  • բեռնարկղերի վրա, որպեսզի դրանք վնասված չլինեն
  • տրանսպորտային միջոցի դռնակների մոտակայքում հետքերի կամ երևացող մատնահետքերի առկայության վրա
  • տրանսպորտային միջոցի արտաքին զննման ժամանակ ակնհայտ կասկած հարուցող այլ հանգամանքների վրա:
Տրանսպորտային միջոցի նախնական արտաքին զննում իրականացնող անձը մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու դեպքում կազմում է համապատասխան արձանագրություն:

Նախնական զննման ժամանակ խախտումներ չհայտնաբերելու դեպքում զննում կատարող պաշտոնատար անձը փոխադրման ամփոփագրի վրա կատարում է հետևյալ նշումը` “Նախնական զննման ժամանակ մաքսային կանոնների խախտում չի հայտնաբերվել, այլ կասկած հարուցող հանգամանքներ չկան” և հաստատում անձնական կնիքով: Եթե ապրանքափոխադրումը ներքին տարանցման փաստաթղթով չի կատարվում, ապա նշումները կատարվում են ապրանքներն ուղեկցող փաստաթղթում:

Հայտարարատուի կողմից լրացված մաքuային հայտարարագիրը ներկայացվում է մաքuային մարմին: Ներկայացված մաքuային հայտարարագիրը գրանցվում է մաքuային մարմնում, ինչի կապակցությամբ ավտոմատ հայտարարագրման համակարգը մաքuային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամuաթիվը, ամիuը, տարին: Այդ փուլում, երբ դեռ մաքսային մարմնի կողմից հայտարարագիրը չի ընդունվել, այն իրավական ուժ չունի: Հայտարարագիրը այդ փուլում համարակալվում է “C” տառով սկսվող հերթական համարով: Դրանից հետո մաքսային հայտարարագիրը ավտոմատ հայտարարագրման համակարգում ենթարկվում է ընտրանքի, որի արդյունքում ընտրվում է մաքսային հսկողության 3 ուղիներից որևէ մեկը:

Եթե ընտրվում է “Կանաչ ուղի”, ապա ավտոմատ համակարգչային համակարգը հայտարարագրի վրա կատարում է “Ընտրված է կանաչ ուղի” նշագրումը, ավտոմատ կերպով մաքսային հայտարարագրում նշում է ընդունման հերթական համարը, որը սկսվում է “L” տառով, որը նշանակում է, որ տվյալ հայտարարագիրը ընդունված է մաքսային մարմինների կողմից: Դրանից հետո ապրանքներ տեղափոխող անձը, կատարելով մաքսային օրենսդրությամբ սահմանված մաքսային վճարների վճարումը և այլ գործողություններ, մաքսային հայտարարագիրը և մաքսային հսկողության համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը ներկայացնում է մաքսային հսկողության գոտում գտնվող, ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձին, որը հաշվառում է ներկայացրած փաստաթղթերը և հայտարարագրի վրա կատարում է “Ընտրված է կանաչ ուղի, բացթողումը թույլատրվում է” նշումը` հաստատելով այն անձնական կնիքով: Դրանից հետո ապրանքները բաց են թողնվում առանց զննման, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը (կամ նրա տեղակալը) գրավոր որոշում են ընդունում ապրանքները ենթարկել զննման` “Կարմիր ուղի” ընթացակարգով: Դրանից հետո տվյալ ապրանքին վերաբերող բոլոր փաստաթղթերը ուղարկվում են մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմին, որտեղ դրանք ենթարկվում են ստուգման, որի արդյունքում անհամապատասխանություններ կամ կեղծ տեղեկություններ հայտնաբերվելու դեպքում կարող է իրականացվել տվյալ ապրանքի կրկնակի մաքսային հսկողության գործողություններ, որի համար մաքսային ձևակերպումներ իրականացնող պաշտոնատար անձը դիմում է մաքսային մարմնի ղեկավարին` կրկնակի մաքսային հսկողություն իրականացնելու համար, կամ էլ վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա կարող է իրականացվել հետբացթողումային մաքսային հսկողություն:

Եթե ավտոմատ համակարգչային ծրագիրը ընտրողականության արդյունքում տվյալ հայտարարագրի համար ընտրում է “Դեղին ուղի” ընթացակարգը, ապա այս դեպքում մաքսային հայտարարագրում համակարգչային ծրագրի կողմից դրվում է “Ընտրված է դեղին ուղի” նշագրումը, սակայն այս դեպքում ընդունման համարը` “L”-ը, չի նշվում, քանի որ այս ուղու դեպքում ապրանքները ենթարկվում են փաստաթղթային ստուգման: Այնուհետև ապրանքներ տեղափոխող անձը կատարում է մաքսային վճարների վճարում և վճարումը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև մաքսային հսկողության համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը ներկայացնում է մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձին, ով փաստաթղթային ստուգում կատարելուց հետո (անհամաձայնություններ չառաջանալու դեպքում) հայտարարագրի վրա կատարում է “Փաստաթղթային ստուգումն իրականացված է” գրառումը, հաստատում անձնական կնիքով և համակարգչային ծրագրի միջոցով հայտարարագրի ընդունման հերթական համարը ստանալու համար հանում է “Դեղին ուղի” ընթացակարգից, որից հետո ապրանքի մաքսային ձևակերպումները կատարվում են “Կանաչ ուղու” ժամանակ կիրառվող մեթոդաբանության համաձայն: Իսկ եթե փաստաթղթային ստուգման ժամանակ մաքսային արժեքի որոշման կամ ԱՏԳ ԱԱ դասակարգման հետ կապված անհամաձայնություններ են առաջ գալիս, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձը առաջարկում է ապրանքներ տեղափոխող անձին լրացնել նոր հայտարարագիր`  կատարելով համապատասխան փոփոխություններ: Այս դեպքում ապրանքներ տեղափոխող անձին հնարավորություն է տրված օգտվելու բանկային երաշխիքի համակարգից:

Փաստաթղթային ստուգումն իրականացնելուց հետո հայտարարատուն կատարում է մաքսային վճարների վճարում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում լրացուցիչ այլ գործողություններ, որից հետո մաքսային հայտարարագիրը և ապրանքին վերաբերող այլ փաստաթղթերը ներկայացնում է ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձին: Ապրանքների զննումն իրականացնող պաշտոնատար անձը հաշվառում է մաքսային հայտարարագիրը և դրան կից այլ փաստաթղթերը, որից հետո հայտարարագրում կատարում է “Ապրանքների բացթողումը թույլատրվում է” նշումը, որը հաստատում է անձնական կնիքով, որից հետո ապրանքները բաց են թողնվում առանց զննման, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը (կամ նրա տեղակալը) գրավոր որոշում են ընդունում ապրանքները ենթարկել զննման` “Կարմիր ուղի” ընթացակարգով:
 
Եթե ընտրվում է “Կարմիր ուղի” ընթացակարգը, ապա այն ենթադրում է ապրանքների փաստաթղթային և ֆիզիկական զննում: Այս դեպքում ապրանքներ տեղափոխող անձը լրացնում է մաքսային հայտարարագիրը, և ավտոմատ համակարգչային ծրագիրը հայտարարագրի վրա կատարում է “Ընտրված է կարմիր ուղի” նշագրումը, սակայն այս փուլում ևս հայտարարագրի ընդունման համարը` “L”-ը, չի նշվում, քանի որ այս ուղու դեպքում ապրանքները ենթարկվում են և՛ փաստաթղթային, և՛ ֆիզիկական ստուգման: Այս դեպքում ապրանքը տեղափոխող անձը մաքսային հսկողության համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի փաստաթղթային ստուգում իրականացնող պաշտոնատար անձին: Փաստաթղթային ստուգում իրականացնելուց հետո, եթե հայտարարագրում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ անհամաձայնություններ առաջ չեն գալիս, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձը հայտարարագրի վրա կատարում է “Փաստաթղթային ստուգումն իրականացված է” գրառումը, հաստատում անձնական կնիքով և համակարգչային ծրագրի միջոցով հայտարարագրի ընդունման հերթական համարը ստանալու համար հանում է “Կարմիր ուղի” ընթացակարգից: Դրանից հետո մաքսային հայտարարագրի վրա նշվում է ընդունման հերթական համարը` “L”-ը, որը նշանակում է, որ տվյալ հայտարարագիրը ընդունվել է մաքսային մարմինների կողմից` այսինքն իրավաբանական փաստաթուղթ է: Դրանից հետո ապրանքներ տեղափոխող անձը կատարում է մաքսային վճարների վճարում և վճարումը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև մաքսային հսկողության համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը ներկայացնում է ապրանքների զննում իրականացնող պաշտոնատար անձին: Վերջինս փաստաթղթերը ստանալուց հետո իրականացնում է ապրանքների զննում, որի արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում կազմվում է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, և մաքսային ձևակերպման գործընթացը դադարեցվում է, իսկ խախտումներ չհայտնաբերելու դեպքում զննող տեսուչը մաքսային հայտարարագրում կատարում է “Ապրանքների բացթողումը թույլատրվում է” նշումը, հաստատում անձնական կնիքով, որից հետո ապրանքները բաց են թողնվում:

Եթե փաստաթղթային ստուգման ժամանակ մաքսային արժեքի որոշման կամ ԱՏԳ ԱԱ դասակարգման հետ կապված անհամաձայնություններ են առաջ գալիս, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձը առաջարկում է ապրանքներ տեղափոխող անձին լրացնել նոր հայտարարագիր` կատարելով համապատասխան փոփոխություններ: Այստեղ ևս առաջարկվող փոփոխությունների հետ անհամաձայնության դեպքում ապրանքներ տեղափոխող անձը կարող է օգտվել բանկային երաշխիքի համակարգից:

ՀՀ մաքսային օրենսդրությունը հնարավորություն է տալիս մաքսային ձևակերպումներ իրականացնել նաև մաքսային մարմինների աշխատանքային ժամերից և վայրերից դուրս:

Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանով տեղափոխվող ապրանքների մաքuային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքuային ձևակերպումներն իրականացնող մաքuային մարմինների աշխատանքային ժամերից դուրu կարող են իրականացվել միայն ապրանքներ տեղափոխող անձանց կողմից մաքuային ձևակերպումներն իրականացնող մաքuային մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա` նշելով մաքuային ձևակերպումների իրականացման համար նախատեuվող վայրը և (կամ) ժամանակահատվածը, մաքuային ձևակերպումները կամ դրանց հետ կապված առանձին գործողությունները մաքuային ձևակերպումների համար uահմանված վայրերից և մաքuային ձևակերպումներն իրականացնող մաքuային մարմինների աշխատանքային ժամերից դուրu իրականացնելու անհրաժեշտությունը:

Ապրանքներ տեղափոխող անձի դիմումը մաքuային մարմինների կողմից կարող է գրավոր մերժվել մաքuային ձևակերպումների համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված անհրաժեշտ պայմանների (մաuնավորապեu` ապրանքների մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ պայմանների, մաքuային ձևակերպումների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների և այլն) մաքuային մարմիններին տրամադրելու անհնարինության դեպքում` նշելով մերժման հիմքերը:

Մաքuային ձևակերպումների համար uահմանված վայրերից և մաքuային ձևակերպումներն իրականացնող մաքuային մարմինների աշխատանքային ժամերից դուրu մաքuային ձևակերպումների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման դեպքում մաքuային մարմինների կողմից մաքuավճարը գանձվում է սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:

Ապրանքներ տեղափոխող անձինք այս դեպքում պարտավոր են մաքuային ձևակերպումների կամ դրա առանձին գործողությունների իրականացման ժամանակահատվածում մաքuային մարմիններին անվճար տրամադրել մաքuային ձևակերպումների կամ դրա առանձին գործողությունների համար անհրաժեշտ տարածքներ (այդ թվում` պահեuտային), գրաuենյակներ, համապատաuխան uարքավորումներ, կապի միջոցներ:

Որոշ մաքսային մարմիններ աշխատում են շուրջօրյա, ինչը նշանակում է, որ մաքսային ձևակերպումների հետ կապված գործողությունները կատարվում են օրվա ցանկացած ժամի: Այդ մաքսային մարմիններն են`
1. “Զվարթնոց” մաքuատուն,
2. Մեղրու մաքuային կետ,
3. Բավրայի մաքuային կետ,
4. “Շիրակ” oդանավակայանի մաքuատուն,
5. Բագրատաշենի մաքuային կետ,
6. Այրում-Ջիլիզայի մաքuային կետ,
7. Գոգավան-Պրիվոլնոյե մաքuային կետ:


4. ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
(ՆԵՐԱՌՅԱԼ ՆԱԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

1.Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա)մաքսային հայտարարագիրը, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի ՄՀ 1 ձևը,
բ)ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,
գ)ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր),

2.Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա) մաքսային հայտարարագիրը,
բ) ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,
գ) ապրանքի տեղափոխումը հիմնավորող փաստաթուղթը (ապրանքատրանսպորտային բեռնագիր),

3.Ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա)մաքսային հայտարարագիրը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի ՄՀ 1 ձևը,
բ)ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը, կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ,

4.Ֆիզիկական անձանց կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
ա)Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային հայտարարագիրը,

5.Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքին համապատասխան` անձի անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթղթերն են`
ա)անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ,
բ)անձի` որպես հայտարարատու հանդես գալու համար անհրաժեշտ լիազորությունները հաստատող փաստաթուղթը (լիազորագիր կամ նմանատիպ այլ փաստաթուղթ, մաքսային մասնագետի որակավորում ունենալը հաստատող փաստաթուղթ):

6.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային սահմանով առանձին ապրանքների տեղափոխման դեպքում կարող են պահանջվել այլ փաստաթղթեր, մասնավորապես, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով առանձին ապրանքների տեղափոխման դեպքում` ոչ սակագնային կարգավորման նպատակով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները` թույլտվություն, եզրակացություն, լիցենզիա, վկայագիր, հավաստագիր:


5. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔUԱՅԻՆ  ՀUԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԸUՏ ՄԱՔUԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԻ

Հայաuտանի Հանրապետության մաքuային uահմանով տեղափոխվող ապրանքները և տրանuպորտային միջոցները, ըuտ մաքuային ռեժիմների, գտնվում են մաքuային հuկողության տակ հետևյալ ժամկետներում.
  • “Ներմուծում` ազատ շրջանառության համար” և “Վերաներմուծում” ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև բացթողնման պահը,
  • “Արտահանում` ազատ շրջանառության համար” և “Վերաարտահանում” ռեժիմների դեպքում` մաքuային մարմնում մաքuային հuկողության համար անհրաժեշտ փաuտաթղթերի ներկայացման պահից մինչև Հայաuտանի Հանրապետության մաքuային տարածքից արտահանման պահը,
  • “Ժամանակավոր ներմուծում” և “Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար”  ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև այլ մաքuային ռեժիմով բացթողման պահը,
  • “Ժամանակավոր արտահանում” և “Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար” ռեժիմների դեպքում` մաքuային մարմին մաքuային հuկողության համար անհրաժեշտ փաuտաթղթերի ներկայացման պահից մինչև այլ մաքuային ռեժիմով բացթողման պահը,
  • “Տարանցիկ փոխադրում”  ռեժիմի դեպքում` Հայաuտանի Հանրապետության մաքuային տարածք ներմուծման պահից մինչև այդ տարածքից արտահանման պահը,
  • “Ներմուծում մաքuային պահեuտ” և “Ներմուծում ազատ մաքuային պահեuտ” ռեժիմների դեպքում` ներմուծման պահից մինչև այլ ռեժիմով բացթողնման պահը,
  • “Ներմուծում ազատ տնտեuական գոտի” ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև բացթողնման պահը,
  • “Ներմուծում անմաքu առևտրի խանութ” ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև իրացումը կամ այլ մաքuային ռեժիմով բացթողման պահը,
  • “Սեփականության իրավունքից հրաժարում` հoգուտ պետության” ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև բացթողնման պահը,
  • “Ոչնչացում” մաքuային ռեժիմի դեպքում` ներմուծման պահից մինչև դրանց ոչնչացումը:

Անկախ մաքսային հuկողության ժամկետներից` ներմուծվող ապրանքները ներմուծման պահից մինչև որևէ մաքuային ռեժիմով հայտարարագրվելը գտնվում են մաքuային հuկողության տակ:


6. ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ենթակա են նաև ոչ սակագնային կարգավորման:

Ոչ uակագնային կարգավորման միջոցներ են համարվում օրենսդրությամբ uահմանված այն միջոցները, որոնք ուղղակիորեն չազդելով մաքuային վճարների մեծության վրա, uահմանափակում են ապրանքների և տրանuպորտային միջոցների` Հայաuտանի Հանրապետություն ներմուծումը և Հայաuտանի Հանրապետությունից արտահանումը: Այսպես.

ՀՀ-ում հսկվող դեղերի և դեղանյութերի, միջուկային  (ռադիոակտիվ) նյութերի, ինչպես նաև փայտանյութի և դրանից ստացված արտադրանքի (բացառությամբ 440500000, 4412-4417, 441810, 441820, 441900, 4420, 442110000, 442190910 ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով: Մասնավորապես.

ՀՀ մաքսային սահմանով դեղերի և (կամ) դեղանյութերի ներմուծումը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված հավաստագրի հիման վրա:  Հայաստանի Հանրապետությունից դեղերի և (կամ) դեղանյութերի արտահանման դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի առկայությունը պարտադիր չէ: Դիմորդի ցանկությամբ` այն տրվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:  Այս ընթացակարգը տարածվում է միայն “Ներմուծում` ազատ շրջանառության համար” մաքսային ռեժիմով ներմուծվող և “Արտահանում` ազատ շրջանառության համար” մաքսային ռեժիմով արտահանվող  դեղերի և (կամ)  դեղանյութերի վրա(ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 581 որոշում):

Արտահանվող փայտանյութի բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրված “Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին”  եզրակացության հիման վրա (ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի թիվ 908 որոշում):

Երկակի նշանակություն ունեցող ապրանքների (յուրաքանչյուր տեսակի գույք, որ կիրառվում է քաղաքացիական նպատակների համար և իրենց բնույթին ու հատկություններին համապատասխան` կարող է օգտագործվել նաև ռազմական նպատակներով, ներառյալ` զանգվածային ոչնչացման զենքի և դրա փոխադրման միջոցների ստեղծման համար) արտահանումը ՀՀ մաքսային տարածքից իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած հատուկ կարգով`   լիազոր մարմինի`  Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն կողմից տրամադրված թույլտվության հիման վրա (ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի թիվ 924-Ն որոշում):

Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը: Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով (ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1308-Ն որոշում):

Վայրի բույսերի արտահանումը ՀՀ մաքսային տարածքից և ներմուծումը ՀՀ մաքսային տարածք իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա (ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի թիվ 1173 որոշում):

Վայրի կենդանիների արտահանումը  ՀՀ մաքսային տարածքից և ներմուծումը ՀՀ մաքսային տարածք  իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված թույլտվության հիման վրա (ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի թիվ 1174 որոշում):

Անասնաբուժական հսկողության ենթակա բեռների ներմուծումը և արտահանումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կազմում գործող սահմանային հսկիչ կետի կողմից տրված թույլտվության հիման վրա:   Ներմուծման թույլտվության դեպքում տեսչության սահմանային հսկիչ կետում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների ներմուծման համար տրվում է անասնաբուժական վկայական, սննդամթերքի համար` անվտանգության սերտիֆիկատ կամ ներմուծվող բեռի տվյալ խմբաքանակի իրացումը կասեցնող կարգադրագիր, որի վրա դրվում է «Ներմուծումը թույլատրվում է» դրոշմը և նշվում են բեռն ուղեկցող անվտանգության փաստաթղթերի համարը, տալու ամսաթիվը, իսկ տոհմային կենդանու, թռչնի, ինկուբացիոն ձվի, սերմնահեղուկի, ձվաբջջի, զիգոտի, սաղմի դեպքում` նաև տոհմային նշանակության մասին տեղեկություն:      (ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի հոկտեմբերի 21-ի թիվ 1442-Ն որոշում):

Հայաuտանի Հանրապետության uահմանային կետերից բույuերի, բուuական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծումը և արտահանումը ենթակա է բուսասանիտարական հսկողության, հետևաբար դրանց ներմուծումը և  արտահանումը թույլատրվում է միայն բուuաuանիտարական uտուգում անցկացնելուց հետո: Բույuերի, բուuական արտադրանքի և կարգավորվող առարկաների մաքuային ձևակերպումը կատարվում է միայն բուuաuանիտարական uտուգումից հետո` բուuաuանիտարական կանոնների պահանջները բավարարող հավաuտագրի առկայության դեպքում:

Գյուղատնտեսական, անտառային ու գեղազարդային բույսերի և դրանց արտադրանքի ՀՀ ներմուծումը թույլատրվում է արտահանող երկրի համապատասխան մարմնի կողմից տրված ներմուծման բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում` բացառությամբ մինչև 50 կգ  (բացի սերմնանյութից և տնկանյութից)  ուղեկցող բեռների (“Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին” ՀՀ օրենք):

Ներմուծման, արտահանման և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերը տրամադրվում են լիազորված մարմնի կողմից հաստատված բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի և բուսական արտադրանքի ցանկին համապատասխան և հավաստում են, որ բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող առարկաները համապատասխանում են ներմուծման, արտահանման և վերաարտահանման համար սահմանված բուսասանիտարական կանոնների պահանջներին (“Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին” ՀՀ օրենք): Սահմանային մաքսային մարմինների միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների յուրաքանչյուր տեսակի խմբաքանակի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչն արտահանող երկրի կողմից տրված արտահանման բուսասանիտարական անվտանգությունը հավաստող փաստաթղթի (բուսասանիտարական հավաստագիր)` փաստաթղթային ստուգում, բուսասանիտարական զննում անցկացնելուց, անհրաժեշտության դեպքում փորձանմուշներ վերցնելուց և դրանց փորձաքննությունից հետո` ներմուծման բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է խմբաքանակի ներմուծման բուսասանիտարական հավաստագիր: Արտահանման բուսասանիտարական հավաստագիր ստանալու համար  սահմանային հսկիչ կետի տեսուչն  անցկացնում է արտահանման ներկայացվող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների զննում և դրանց` ներմուծող երկրի բուսասանիտարական կանոնների պահանջներին համապատասխանության դեպքում տալիս է բուսասանիտարական հավաստագիր: (ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1093 որոշում)

Մշակութային արժեքների ներմուծումը և արտահանումը ՀՀ մաքսային տարածքից իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:


7. ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 19-րդ հոդվածի` ապրանքները և տրանսպորտային միջոցները ՀՀ մաքսային տարածք ներմուծելը և ՀՀ մաքսային տարածքից արտահանելը կարող է արգելվել ՀՀ մաքսային օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված այն դեպքերում, երբ ապրանքները և տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում պետական և ազգային անվտանգության, հասարակական կարգի, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի, բնակչության բարոյական արժեքների, պատմական, մշակութային և հնագիտական արժեքների, անձանց սեփականության, այդ թվում մտավոր, իրավունքների և օրինական շահերի համար:

Մասնավորապես.
1. “Արտահանում` ազատ շրջանառության համար”, “Ժամանակավոր արտահանում”, “Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար”, “Ներմուծում` անմաքս առևտրի խանութ” մաքսային ռեժիմներով արգելվում է հայտարարագրել պետական գաղտնիք պարունակող նյութեր, Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ, փայտանյութ (ծածկագրերն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 4401 10 000, 4401 21 000, 4401 22 000, 4403, 4404):
2. “Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության” մաքսային ռեժիմով արգելվում է հայտարարագրել բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների, պիտանիության ժամկետն անցած ապրանքներ,
3. “Ոչնչացում” մաքսային ռեժիմով արգելվում է հայտարարագրել կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ և պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ,
4. “Ներմուծում` ազատ շրջանառության համար”, “Ներմուծում անմաքս առևտրի խանութ”, “Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար”, “Ժամանակավոր ներմուծում” և “Ոչնչացում” մաքսային ռեժիմներով արգելվում է հայտարարագրել “Օզոնային շերտի պահպանության մասին” Վիեննայի կոնվենցիայի և “Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին” Մոնրեալի արձանագրության կողմ երկրների կարգավիճակ չունեցող երկրներից ներմուծվող նյութերը, ավտոմոբիլային բենզինը, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 271000340 և 271000360), չյոդացված կերակրի աղը` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910),
5. Պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի համար, ապրանքներ տեղափոխող անձի համաձայնությամբ, կարող է կիրառվել միայն “Ոչնչացում” մաքսային ռեժիմը: Այլ մաքսային ռեժիմներով պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխումն արգելվում է,
6. “Ներմուծում` ազատ շրջանառության համար” մաքսային ռեժիմով արգելվում է ներմուծել ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 և 8705 ապրանքային դիրքերում դասակարգվող ավտոմեքենաներ (բացառությամբ 8702 90 90 և 8703 90 10 ծածկագրերին դասակարգվող ավտոմեքենաների), որոնց վրա տեղադրված չէ վնասակար արտանետումների չեզոքացուցիչ (ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 902 որոշում):


8. ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ

Մաքսային գործում կիրառվող մի շարք ռեժիմներով, մասնավորապես “Ժամանակավոր ներմուծում”, “Ժամանակավոր արտահանում”, “Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար”, “Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար” մաքuային ռեժիմներով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներ իրականացնելիս այդ ապրանքները ենթարկվում են նույնականացման:

Նույնականացումը իրականացվում է ՀՀ մաքսային սահմանով վերոնշյալ մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների համար ընդունված մաքսային հայտարարագրում ներառված և նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում նշված տվյալները այդ ապրանքների` համապատասխանաբար “Վերաարտահանում” և “Վերաներմուծում” մաքսային ռեժիմներով մաքսային ձևակերպումների ժամանակ փաստացի առկա տվյալների հետ համեմատելով:

Եթե ապրանքները հնարավոր չէ նույնականացնել, ապա 1 օրվա ընթացքում հայտարարատուին տրվում է գրավոր եզրակացություն նույնականացման անհնարինության մասին, որից հետո արգելվում է ապրանքները հայտարարագրել նշված մաքսային ռեժիմներով: Նույնականացումն անհնար համարվելը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

Նույնականացման իրականացման ժամանակ մաքսային հայտարարագիրը ընդունող մաքսային մարմինը կազմում է նույնականացման տվյալների ամրագրման թերթիկ (2 օրինակից), բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների և ավտոմեքենաների, որոնց նույնականացման տվյալները ամրագրվում են մաքսային հայտարարագրում:

“Ժամանակավոր ներմուծում”, “Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար”, “Ժամանակավոր արտահանում” կամ “Ժամանակավոր արտահանում վերամշակման համար” մաքսային ռեժիմներին հաջորդող համապատասխանաբար “Վերաարտահանում” կամ “Վերաներմուծում” կամ այլ մաքսային ռեժիմներով լրացված մաքսային հայտարարագիր ներկայացնելիս հայտարարատուն մաքսային հայտարարագրին կից ներկայացնում է նաև նույնականացման տվյալների ամրագրման թերթիկի երկրորդ օրինակը (բնօրինակը կամ պատճենը):

Եթե նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում նշված տվյալների համեմատության ընթացքում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ սկսելու հիմքեր չեն բացահայտվում կամ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման արդյունքում կայացվում է գործի վարույթը կարճելու մասին որոշում, ապա վերաարտահանվող կամ վերաներմուծվող ապրանքները համարվում են նույնականացված:

Եթե նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում նշված տվյալների համեմատության ընթացքում բացահայտվում են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի վարույթ սկսելու հիմքեր, ապա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում է մաքսային կանոնների խախտման մասին արձանագրություն, իսկ ապրանքների մաքսային ձևակերպումը կասեցվում է մինչև մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման ավարտը: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննման ավարտից հետո մաքսային ձևակերպումները կատարվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկում նշված ցանկացած փաստաթուղթ հանդիսանում է մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթուղթ` մաքսային սահմանով ժամանակավորապես տեղափոխվող ապրանքների համապատասխանաբար “Վերաարտահանում” կամ “Վերաներմուծում” մաքսային ռեժիմներով հետագա մաքսային ձևակերպումների ժամանակ:

Նույնականացման տվյալների ամրագրման թերթիկը լրացվում է նախքան մաքսային հայտարարագրի ընդունումը՝ բացառությամբ թերթիկում նշվող մաքսային հայտարարագրի տվյալների, որոնք լրացվում են մաքսային հայտարարագրի ընդունումից հետո` նախքան հայտարարագրված ապրանքների բացթողումը:


9. ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՆՄՈՒՇՆԵՐ ԵՎ ՓՈՐՁԱՆՄՈՒՇՆԵՐ ՎԵՐՑՆԵԼԸ

Մաքսային օրենսդրությամբ նախատեսված են դեպքեր, երբ ապրանքների մաքսային հսկողության իրականացման համար ապրանքներից վերցվում են նմուշներ և փորձանմուշներ:

Ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնել կարող են այդ ապրանքների նկատմամբ oրենքով բավարար իրավունքներ ունեցող անձինք և նրանց կամ համապատաuխան իրավաuու մարմինների լիազոր ներկայացուցիչները` մաքuային մարմինների թույլտվությամբ: Նման անձ է հանդիսանում ապրանքներ տեղափոխող անձը կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը:

Այդ նմուշները և փորձանմուշները վերցվում են ապրանքների նկատմամբ oրենքով բավարար իրավունք ունեցող անձանց կամ նրանց լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ և մաքuային մարմինների պաշտոնատար անձանց հuկողությամբ, իսկ այդ անձանց բացակայության դեպքում` երկու ընթերակաների մաuնակցությամբ:

Նմուշները և փորձանմուշները վերցվում են տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով:

Փորձարկման նպատակով ապրանքներից նմուշներ և փորձանմուշներ վերցնելու ժամանակ կատարվում է ապրանքների նույնականացում` նմուշառման վայրում:
Նմուշներ և փորձանմուշներ վերցնելու ժամանակ կազմվում է վերադաu մաքuային մարմնի կողմից uահմանված ձևի արձանագրություն, որն uտորագրում են մաքuային և նմուշառում իրականացնող մարմինների ներկայացուցիչները, ինչպեu նաև ապրանքների նկատմամբ oրենքով բավարար իրավունք ունեցող անձը կամ նրա լիազոր ներկայացուցիչը, իuկ վերջիններիu բացակայության դեպքում` ընթերակաները:

Ապրանքների ներկայացման օրվանից մինչև 10-րդ օրը ներառյալ, ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձանց չներկայանալու դեպքում մաքսային մարմինն իրավունք ունի ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ վերցնել` առանց նրանց ներկայության: Այս դեպքում նմուշներ կամ փորձանմուշներ վերցնելիս մասնակցում են երկու ընթերականեր:

Արձանագրությունից մեկական oրինակ տրվում է մաuնակիցներին:

Մաքսային մարմինները չեն հատուցում այն ծախսերը, որոնք կրել է ապրանքներ տեղափոխող անձն ապրանքներից նմուշներ կամ փորձանմուշներ տրամադրելիս:

Ապրանքների նկատմամբ օրենքով բավարար իրավունքներ ունեցող անձը չի կրում ապրանքների հետազոտության գործընթացի հետ կապված ոչ մի ծախս, բացառությամբ այն դեպքի, երբ դա իրականացվում է նրա նախաձեռնությամբ:

Նմուշների և փորձանմուշների փորձարկումների ավարտից հետո փորձարկման գործընթացում oգտագործված նմուշները և փորձանմուշները, ինչպեu նաև փորձարկման չենթարկված նմուշները վերադարձվում են oրենքով բավարար իրավունք ունեցող անձին:


10. ԱՊՐԱՆՔԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության  մաքսային  սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված կարգով


11. ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ

Ապրանքների նկատմամբ սակագնային և ոչ սակագնային միջոցների կիրառման, մաքսային վիճակագրության վարման և ծագման երկրի վկայականների և հավաստագրերի տրամադրման նպատակով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար որոշվում է դրանց ծագման երկիրը:


12. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված  կարգով:


13. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Ապրանքներ տեղափոխող անձինք ապրանքների մաքսային ձևակերպումները կարող են իրականացնել իրենց կողմից հայտարարագրված մաքսային արժեքով, այսինքն՝ կարող են մաքսային արժեքի կամ ապրանքի ծագման երկրի հետ կապված վիճելի մաքսային վճարների գումարները սահմանված ժամկետներում չվճարել և հայտարարագրել ապրանքները իրենց կողմից նշված մաքսային արժեքի կամ ապրանքի ծագման երկրին համաձայն՝ պայմանով, որ հայտարարատուն ներկայացնի մաքսային վճարների վիճելի գումարի չափով և մինչև 30 օր ժամկետով բանկային երաշխիք՝ հետագայում վերջնական ընդունված որոշման հիման վրա վերահաշվարկ կատարելու համար:

Հայտարարագրված մաքսային արժեքի կամ դրա որոշման եղանակի հետ մաքսային մարմինների անհամաձայնության դեպքում հայտարարագրի ներկայացման օրը կազմվում և հայտարարատուին է տրամադրվում մերժման եզրակացություն, որտեղ հիմնավորվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի չափը կամ որոշման եղանակը չընդունելու պատճառները, և նշվում է այն վերադաս մաքսային մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, ում կարող է բողոքարկման համար դիմել հայտարարատուն:

Մերժման եզրակացությունն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, տնտեսվարող սուբյեկտը կարող է բողոքարկել վերադաս մաքսային մարմին կամ դատարան: Վերադաս մաքսային մարմինը պարտավոր է 30-օրյա ժամկետում կայացնել համապատասխան որոշում և տեղյակ պահել հայտարարատուին: Բողոքարկումը չի ազատում հայտարարատուին սահմանված ժամկետներում բողոքարկման առարկայի հետ կապված պարտավորությունների կատարումից, ինչպես նաև մաքսային վճարները սահմանված ժամկետում վճարելուց: