Ուղեցույց ֆիզիկական անձանց համար
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուների կամ մաքսային ներկայացուցիչների կողմից, որոնք գործում են հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ: Մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր և (կամ) էլեկտրոնային եղանակով՝ մաքսային հայտարարագրի օգտագործմամբ:

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 355-րդ հոդվածի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով ուղևորվելու ժամանակ՝ ապրանքները մաքսային մարմին ներկայացնելու հետ միաժամանակ:

Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է գրավոր ձևով՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագիրը:

16 տարին չլրացած ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է նրան ուղեկցող անձի կողմից (տվյալ անձի ծնողներից որևէ մեկի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի կողմից, նրան ուղեկցող այլ անձի կողմից կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցչի կողմից, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցությամբ անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձանց՝ խմբի ղեկավարի կամ փոխադրողի ներկայացուցչի կողմից):

Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները որպես անձնական օգտագործման ապրանքներ դասակարգելու չափորոշիչները, առանց մաքսային վճարների վճարման՝ անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման արժեքային, քանակական և քաշային նորմերը, անձնական օգտագործման ապրանքների առանձին կատեգորիաների համար մաքսային վճարների վճարումից ազատման դեպքերը, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի կիրառման կարգը սահմանվում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև կնքված 2010 թվականի հունիսի 18-ի համաձայնագրով:


ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Արտասահման մեկնող և արտասահմանից ժամանող ֆիզիկական անձը բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար կարող է ներմուծել մինչև 10 անվանում` յուրաքանչյուրից երեքական սպառողական փաթեթը չգերազանցող չափով դեղեր և դեղանյութեր, եթե փաստաթղթով հիմնավորված չէ բուժման համար անհրաժեշտ ավելի մեծ քանակը:

Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ներմուծումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`
  • 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման.
  • 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ ներմուծման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման՝ ներմուծվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի մասով ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:
Ֆիզիկական անձի կողմից Մաքսային միության մաքսային տարածքից կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի արտահանումն իրականացվում է առանց սահմանափակումների հետևյալ կարգով`
  • 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարին հավասար կամ դրա չափը չգերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա չեն գրավոր ձևով մաքսային հայտարարագրման,
  • 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող ընդհանուր գումարով կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի միանվագ արտահանման դեպքում նշված դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը ենթակա են գրավոր ձևով մաքսային հայտարարագրման՝ արտահանվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ամբողջ գումարի համար ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու միջոցով:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետությունից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար վճարվում են միասնական մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի) հետևյալ միասնական դրույքաչափերով.
  1. 0 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը.
  2. 22.5 տոկոս, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը գերազանցում է 200 հազար դրամը, սակայն չի գերազանցում 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը.
  3. 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար Միության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված չափերը, եթե մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ եթե մաքսային արժեքը գերազանցում է 1000 եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը:
Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, կարող են առանց մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Նշված արտոնությունից նույն անձը կարող է օգտվել հինգ տարվա ընթացքում մեկ անգամ:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք են համարվում մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի անընդմեջ մշտապես բնակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ հարկադիր տեղահանվածների և փախստականների, որոնց համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առնվազն հինգ տարի անընդմեջ մշտապես բնակվելու հանգամանքը հաշվի չի առնվում:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս 184 օր և ավելի:

Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակված է համարվում այն անձը, որը դիտարկվող ժամանակահատվածի յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում 181 օր և ավելի:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է մաքսային մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից մաքսային մարմնին պաշտոնապես տրամադրած` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մասին տեղեկատվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց անձնական օգտագործման գույքը կարող է ներմուծվել մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվանից ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետության հաշվառում չունեցող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանման օր է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելուց հետո՝ 180 օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու օրը:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելիս Հայաստանի Հանրապետության հաշվառում ունեցող ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանման օր է համարվում Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելու օրվան հաջորդող 180 օրվա ընթացքում մաքսային մարմին գրավոր դիմելու օրը:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան նախորդող ժամանակահատվածը տվյալ օրվան նախորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:

Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանելու օրվան հաջորդող ժամանակահատվածը տվյալ օրվան հաջորդած և չընդհատվող օրացուցային օրերը, ամիսները և տարիներն են:

Հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, անկախ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով ժամանելու հանգամանքից, կարող են մաքսատուրքի արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը, եթե մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը:


ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 21-ի թիվ 1779-Ն որոշման համաձայն` ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
  • մաքսային հայտարարագիրը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև մաքսային արժեքի մանրամասնությունների հայտարարագրի ՄՀ 1 ձևը,
  • ապրանքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը կամ պայմանագիրը կամ ինտերնետի միջոցով իրականացված վճարման հարցումը հավաստող փաստաթուղթը, կամ դրան փոխարինող համապատասխան այլ փաստաթուղթ:
Ֆիզիկական անձանց կողմից արտահանվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթուղթն է`
  • ՀՀ մաքսային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` մաքսային հայտարարագիրը:
ՀԱՎԵԼՎԱԾ 
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔUԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔUԱՅԻՆ UԱՀՄԱՆՈՎ OԴԱՅԻՆ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵUԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸi

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ
 ԸUՏ ԱՏԳ ԱԱ-Ի
ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԸ
09 Uուրճ, թեյ, մատե կամ պարագվայական թեյ և  համեմունքներ 1 կգ
16


1604 30
Պատրաստի մթերքներ մuից, ձկից կամ խեցգետնանմաններից, 
կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից
այդ թվում ` 
խավիար` թառափազգիների և դրա փոխարինիչներ
5 կգ


0.5 կգ
21

2102
Սննդամթերք` տարբեր 
բացառությամբ` 
-խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ)
1 կգ
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է
2402
Uիգարներ, ծայրը կտրած uիգարներ, uիգարելլաներ (բարակ uիգարներ)  և uիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով այդ թվում` 
uիգարներ
uիգարելլաներ
uիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)


10 հատ
400 հատ
400 հատ



i Հաuտատված է ՀՀ կառավարության
2001 թ. մարտի 29-ի N 251 որոշմամբ








ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՄԱՔUԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՔUԱՅԻՆ UԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ OԴԱՅԻՆ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ
ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՌԱՆՁԻՆ ՏԵUԱԿՆԵՐԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸii


ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ
 ԸUՏ ԱՏԳ ԱԱ-Ի
ԱՊՐԱՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԸ
02 Միu և մuի սննդային ենթամթերք 10 կգ
03


0301

0302 70 000
Ձկնեներ և խեցգետնանմաններ, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ,
բացառությամբ` 
-կենդանի ձուկ 
այդ թվում`
ձկան խավիար
10 կգ




0.5 կգ
04


0408 11

0407 00
Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր, կենդանական ծագման սննդամթերքներ` այլ տեղում չհիշատակված կամ չներառված,
բացառությամբ`
-ձվի փոշի
այդ թվում`
թռչնի ձու` կճեպով, թարմ, պահածոյացված կամ խաշած





100 կգ
08
Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուuային մշակաբույuերի ու սեխի  կեղևներ և կճեպներ

10 կգ
09 Uուրճ, թեյ, մատե  կամ պարագվայական թեյ և համեմունքներ 1 կգ
1206 00 Արևածաղկի uերմեր` կոտորակված կամ չկոտորակված 10 կգ
15
 
 
1515 30 100
 
Կենդանական կամ բուuական ծագում ունեցող ճարպեր և յուղեր, դրանց ճեղքումից uտացվող նյութեր, պատրաuտի uննդայուղեր, բուuական կամ կենդանական ծագում ունեցող մոմեր,
բացառությամբ` -գերչակի յուղ և դրա թորամասեր, ամինոունդեկանային թթվի արտադրության համար` սինթետիկ մանրաթելի կամ արհեստական պոլիմերային նյութերի արտադրության մեջ օգտագործելու համար
10 կգ
16
 
1604 30

Պատրաստի մթերքներ մuից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամորթերից կամ ջրային այլ անողնաշարավորներից
այդ թվում`
խավիար` թառափազգիների և դրա  փոխարինիչներ
5 կգ

0.5 կգ

1704

1704 10

Շաքարից պատրաuտված հրուշակեղեն (ներառյալ սպիտակ շոկոլադը), կակաո չպարունակող
այդ թվում`
ծամոն` պատված կամ չպատված շաքարով
10 կգ

0.2 կգ
18

1801 00 000
Կակաո և դրանից մթերքներ,
բացառությամբ` -կակաո հատիկավոր, ամբողջական կամ կոտորակված, հում կամ բոված
5 կգ
1902 Մակարոնային արտադրանք, ջերմամշակման ենթարկված կամ չենթարկված, խորիզով (մսից կամ այլ մթերքներից) կամ առանց խորիզի, կամ պատրաստված այլ եղանակով` ինչպիսիք են սպագետին, մակարոնը, լապշան, կոտոշիկները, ռավիոլին, կաննելլոնին, կուսկուսը` սննդի մեջ օգտագործման համար պատրաստի կամ ոչ պատրաստի վիճակում 5 կգ
1904 Պատրաստի սննդամթերք, ստացված հացաբույսերի հատիկների կամ հացահատիկային մթերքների փքեցմամբ կամ բովմամբ (օրինակ` եգիպտացորենի փաթիլները), հատիկաբույսեր` հատիկի կամ փաթիլների տեսքով (բացի եգիպտացորենի հատիկից)`  այլ եղանակով մշակված (բացառությամբ մանր և խոշոր աղացված ալյուրի, ձավարի) նախապես խաշված կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չհիշատակված կամ չներառված 5 կգ
1905 31
1905 32
Քաղցր չոր թխվածքաբլիթ, վաֆլի
և վաֆլու շերտեր
5 կգ
21

2102
Սննդամթերք` տարբեր,
բացառությամբ`
-խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ)
1 կգ
22 Ալկոհոլային, ոչ ալկոհոլային խմիչքներ, քացախ 2 լիտր կամ 1 շիշ, եթե 1 շշի տարողությունը 2 լիտրից ավելի է
2402 Uիգարներ, ծայրը կտրած uիգարներ, uիգարելլաներ (բարակ uիգարներ)  և uիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով,
այդ թվում`
uիգարներ
uիգարելլաներ
uիգարետներ (ֆիլտրով կամ առանց ֆիլտրի)


10 հատ 
400 հատ
400 հատ
64

6406


Կոշկեղեն, զանկապաններ և նմանատիպ իրեր, դրանց մասեր,
բացառությամբ
-կոշիկի մաuեր (ներառյալ կոշկերեսը, ամրացված կամ չամրացված հիմնական միջատակով), հանովի միջատակեր, կրնկամասեր և նմանատիպ իրեր և դրանց մասեր
5 զույգ
91

9108-9112, 9114
Ժամացույցներ  և  ժամացույցների մաuեր,
բացառությամբ`
-ժամացույցների մաuեր
3 հատ



ii Հաuտատված է ՀՀ կառավարության
2001 թ. մարտի 29-ի N 251 որոշմամբ