Ապրանքների «Ժամանակավոր ներմուծման / արտահանման» մաքսային ռեժիմների մեկ տարուց ավելի ժամկետով երկարաձգման ընթացակարգ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ-ՔԱՐՏԵԶ

«Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով մեկ տարուց ավելի ժամկետով ՀՀ ներմուծված/արտահանված ապրանքների համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման թույլտվության ստացման համար (ՀՀ կառավարության 04.08.2011թ. N1119-ն որոշում)




1

Կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը (այսուհետ` անձ) կարող է դիմել համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետը մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգելու թույլտվություն ստանալու համար, եթե ապրանքն արդեն իսկ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի շրջանակներում գտնվում է ՀՀ մաքսային տարածքում (տարածքից դուրս)` ունենալով համապատասխան մաքսային ռեժիմի համար մինչև մեկ տարի ժամկետով թույլտվություն:


3

Դիմումին կից պետք է ներկայացվեն`
  1. տեղեկատվություն ապրանքի մասին.
  2. մաքսային հայտարարագրի պատճենը,
  3. պայմանագրի պատճենը (առկայության դեպքում), իսկ ԱՏԳԱԱ 84-89-ը ապրանքային ծածկագրերին դասվող ապրանքների համար` ֆինանսական վարձակալության պայմանագրի պատճենը.
  4. հիմնավորում` մեկ տարվանից ավելի ժամկետով երկարաձգման անհրաժեշտության վերաբերյալ
  5. ծրագրի նկարագիրը.
  6. այլ տեղեկություններ (դիմողի հայեցողությամբ):


5

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գնահատում են ծրագիրը՝ համաձայն հետևյալ չափորոշիչների`
  1. իրատեսականություն և հեռանկարայնություն (9).
  2. ռիսկայնության աստիճան (6).
  3. տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցություն (5).
  4. զբաղվածության ընդլայնում (8).
  5. նորարարություն և մրցակցային առավելություն (5).
  6. արտահանման ուղղվածություն կամ ներմուծման փոխարինում (9).
  7. արտադրողականություն (5).
  8. կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառում (կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի առկայություն) (2):


7

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը դրական կամ բացասական եզրակացության հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

2

Թույլտվություն ստանալու համար դիմումը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվում տվյալ ապրանքի` համապատասխան մաքսային ռեժիմի թույլտվության ժամկետը լրանալուց առնվազն 2 ամիս առաջ:


4

Դիմումը ՀՀ կառավարության աշխատակազմ մուտքագրվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարություն ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` կարծիքի, և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության:


6

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 7-օրյա ժամկետում պատրաստում է եզրակացություն` ամփոփելով ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գնահատման արդյունքները: Ամփոփման արդյունքում 26 և ավելի միավոր ստացած ծրագրերի վերաբերյալ տրվում է դրական եզրակացություն, իսկ դրանից պակասի վերաբերյալ` բացասական եզրակացություն:


8

ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ստանալու պահից 5-օրյա ժամկետում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դրա մասին տեղեկացնում է դիմողին: Ներդրումային ծրագրերի շրջանակներում համապատասխան մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման թույլտվություն ստացած անձը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն՝ յուրաքանչյուր կիսամյակ` մինչև համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը: