2010թ.-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. հունվարի հավաքագրումները գերակատարվել են և' հարկային, և' մաքսային մասով` պետբյուջե է մուտքագրվել 40.0մլրդ դրամից ավելի գումար, ինչը նախորդ տարվա հունվարի ցուցանիշը գերազանցել է մոտ 14 տոկոսով, սոցիալական վճարների մասով ևս աճ է արձանագրվել. հավաքագրվել է 6.78մլրդ դրամ, նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճը կազմել է 41.8 տոկոս: Եվ' այս ցուցանիշը, և', առհասարակ, համակարգում արձանագրված բարեփոխումների գոհացնող ընթացքը միանշանակ արդյունք է նաև կադրային խրախուսման այն քաղաքականության, որը տարեսկզբին քննադատության արժանացավ որոշ լրատվամիջոցների կողմից:
Հարգելի բարեկամ
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության ինտերնետային կայքում: Այստեղ Դուք կարող եք ստանալ մաքսային համակարգին վերաբերող Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Բարեփոխումների ակտիվ փուլում գտնվող Կոմիտեի ղեկավարությունն առաջնային է համարում թափանցիկ և հրապարակային գործելաոճը: Հուսով եմ, էլեկտրոնային հաղորդակցության այս միջոցը յուրատեսակ կամուրջ կդառնա մաքսային ծառայության և Ձեր միջև, կնպաստի փոխադարձ կապի ապահովմանը:
ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ
Գագիկ Խաչատրյան
ՀՀ մաքսային համակարգն ստեղծվել է 1992թ. հունվարի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Իր գործունեության առաջին տարիներին այն գործել է որպես մաքսային վարչություն: